Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանքի ջրերն այսօր էլ աղտոտում են Մարմարիկ գետը». Մեղրաձորի բնակիչ (Տեսանյութ)

Ապրիլ 06,2013 22:59

Այսօր Մեղրաձորում քաշքշուկի վերածված բողոքի ակցիայի ընթացքում բնակիչներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ և հայտնվել տեսախցիկում, մեզ ցույց տվեց ֆաբրիկայի կառուցման վայրը, որտեղ այսօր էլ շարունակվում է Մարմարիկ գետ թափվել հանքից դուրս եկող աղտոտված ջուրը: Ուղևորվելով այնտեղ` մեղրաձորցին հայտնեց իր մտահոգությունը  ֆաբրիկայի հնարավոր կառուցման վերաբերյալ, քանի որ` թափոնների ծավալը կաճի, և առկա ռիսկերը Մեղրաձորի համար բազմիցս կավելանան:

Բնակչի խոսքով` վտանգի կենթարկվեն Մարմարիկ գետին հարակից Մարմարիկ, Աղավնաձոր, Հրազդան բնակավայրերի շրջակա միջավայրը, Մարմարիկ և Հրազդան գետերի ջրերը:  «Նախագծում նույնիսկ հաշվարկ չի արված մեր տարածաշրջանի բարձր սեյսմիկության համար: Բացակայում է ռադիոակտիվ տարրերի առկայության մասին որևէ տվյալ այն դեպքում, երբ տվյալ ոսկու հանքավայրը, ըստ երկրաբանական ուսումնասիրությունների և քարտեզների, գտնվում է ուրան – թորիում ռադիոակտիվ հանքավայրային դաշտում: Ներկայացված չէ  նաև արտակարգ վտանգավոր նատրիումի ցիանիդով և կապտաթթվով օդի, ջրի, հողի աղտոտումը»,-բորբոքված ասաց մեղրաձորցին, հավելելով, որ բոլոր այն համագյուղացիները, ովքեր վռնդում էին գյուղ ժամանած անձանց, աշխատում են այդ հիմնակությունում.«Իրենք իրենց աշխատանքի համար են մտածում, բայց չեն ասում, որ դա ինչ մեծ աղետների կարող է հանգեցնել»:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանն ասաց, որ դեռևս 2012 թվականի  դեկտեմբեր ամսին  տեղի ունեցած հանրային քննարկումից հետո  իրենք հասկացել էին, որ ցիանային արտադրությունը մեծ ռիսկ է պարունակում գետի համար, հիշեցնելով, որ գետը սնուցում է ոչ միայն Մեղրաձորը, այլև շրջակա համայնքների հողատարածքները:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գոհար says:

    Խաչիկ Ստամբոլցըանին հիշեցի. ”Նաիրիտը փակեք, ատոմակայանը փակեք”;

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930