Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցի զինյալները հավանաբար մեկ զոհ են տվել

Ապրիլ 10,2013 22:27

 

 Նրանք  իրենց «ազատ» են պահել:

 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր միջադեպ է եղել Տավուշի մարզի սահմանապահ դիրքերից մեկում:

Մեր տեղեկություններով՝ ապրիլի 10-ին, ժամը 11-ի սահմաններում ադրբեջանական կողմից զինվորական հագուստով 4  եւ քաղաքացիական հագուստով 1 անձ մոտեցել է  Տավուշի մարզի  Նոյեմբերյանի տարածաշրջանի Բաղանիս գյուղի սահմանապահ դիրքերից մեկին: Ազերիներն իրավիճակին անհամապատասխան իրենց  ազատ են պահել, հավանաբար եղել են  կամ թմրանյութի կամ ոգելից խմիչքի ազդեցության տակ: Հայ սահմանապահները նախազգուշական կրակ են բացել: Մեր տեղեկություններով՝ հավանական է ադրբեջանական կողմից մեկ զոհի առկայությունը:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930