Քիչ առաջ նախագահական նստավայրի դիմաց «Ժառանգության» մի խումբ երիտասարդներ ապրիլի 9-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կեղծ երդման թաղման արարողություն են սկսել: Թաղումը անցկացվում է ընդունված արարողակարգով:
Կեղծ երդումը նստավայրի առջեւ 3 անգամ պտտելուց հետո, այս պահին շարժվում են դեպի Օպերա: Ակտիվիստները իրենց պարանոցից կախել են նոր Հայաստանի երդման տեքստը եւ «վերջ կեղծիքին» ասելով անցնում են առաջ: Կեղծիքին վերջին հրաժեշտի խորհրդով նրանք խորհրդանշական դագաղը մի քանի անգամ պտտեցին նաեւ ԱԺ շենքի դիմաց: Խորհրդանշական կեղծիքը նրանք թաղելու են Ազատության հրապարակի աղբամանում: Թաղման արարողությունն ուղեկցվում է կեղծ լացով:
Ակցիային մասնակցում են նաեւ Զարուհի Փոստանջյանը եւ «Ժառանգության» անդամ, նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը:
Մանրամասներն՝ առաջիկայում:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հայը, ինչով ալ զբաղի, կ’ընէ նաեւ դագաղագործութիւն։ Ան ամէն օր կը
շինէ քանի մը դագաղ` բան մը թաղելով իրմէ։ Բարեբախտաբար, անսպառ է
իր կենդանութիւնը։ Լաւ դագաղագործ ըլլալով` լաւ ալ մեռել թաղող եղած է։
Նշան Պէշիկթաշլեան
Դե որ Զառան որևէ մուտիլովկայի մասնակցելու հնարավորությունը բաց թողնի, ես կզարմանամ: Նաև կարծում եմ այդ ցնդաբանության հեղինակը հենց ինքն է, իր ոճին նման է: Բայց Բախշյանին ես ավելի լուրջ էի վերաբերվում…
Հարգելի պարոն Հրանտ Պապիկյան, լավ կլիներ, եթե դուք փոքր-ինչ հարգանք ունենայիք կանանց, ընդորում քաղաքականության մեջ արդեն որոշակի ավանդ ունեցող կանանց նկատմամբ և նրանց մասին խոսելիս բառերի և ձրակերպումների մեջ ընտրություն կատարեիք: Ավելին չեմ ուզում ասեմ, առավել ևս ցանկություն չունեմ իջնել խոսելու ձեր մակարդակին: