Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴատաԼեքսից» իմացել է, որ «ընդհատակյա դատարան» է գործել

Ապրիլ 15,2013 17:26
milano2

Սեյրան Գրիգորյան

milano

Տիգրան Հայրապետյան

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նախագահությամբ, այսօր նշանակվել էր «Ավո Ֆ.Մ.Հ» ՍՊ ընկերության ընդդեմ գործարար, «Օլիմպ» («Միլանո») ՍՊ ընկերության նախագահ Հովհաննես Ղուկասյանի հայցով նախնական դատական նիստը:

Դատարան էին ներկայացել հայցվորի ներկայացուցիչ, փաստաբան Սեյրան Գրիգորյանն ու պատասխանողի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

Վերջինս հանդես եկավ դատարանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությամբ:

Տիգրան Հայրապետյանն ասաց, որ մարտի 27-ին այս նույն դատարանում նշանակվել է  նախնական դատական նիստը, սակայն դատավորը անհարգալից վերաբերմունք է դրսեւորել եւ դատարան չի ներկայացել: Գործարարի ներկայացուցիչը նաեւ ասաց, որ իրենք 25 րոպե սպասելով դատարանին, հեռացել են: Սակայն «ԴատաԼեքս» տեղեկատվական համակարգից տեղեկացել են, որ դատական նիստ է տեղի ունեցել: Ըստ փաստաբանի՝ «գործել է ընդհատակյա դատարան», որը նիստի ու ժամանակի մասին պատասխանողին չի հայտնել, գործել է գաղտնի:

Տ. Հայրապետյանը հղում արեց դատավորների վարքագծի կանոնագրքի 15 կանոնը, համաձայն որի՝ ողջամիտ կասկածի դեպքում դատավորը եթե զգա , որ չի կարող արդարացի վճիռ կայացնել, ինքնաբացարկ պետք է հայտնի:

Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ: Նա հաջորդ դատական նախնական նիստը նշանակեց ապրիլի 18-ին:

Նշենք, որ հայցվորը պահանջում է օտարած «Միլանոյի» նախկին սեփականատիրոջից՝ վճարել օտարված սեփականության ավելացված արժեքի հարկը՝ 34 միլիոն դրամի չափով:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. … Էստեղ են ասում, ասա` ընկերտ ով է, ես էլ` կասեմ, դու` ով ես:
    … Հիմա էլ` մեր անօրեն երկրի ”Արդարադատության” կարգավիճակը: Հարգելի` մեր խեղջ ու կրագ տուժված Հայ ժողովուրդ, Խնդրում եմ Ձեզ` ազնվորեն և անշահախնդիր ասեք` ով է, ՀՀ-ն նախագահ` Ս.Ս-ը, ես էլ` կասեմ, ով է` ՀՀ ”արդարադատության” ժամանակավոր նախարար, ի շահ ”միապետ” Ս.Ս-ի փաստաբան` Հ.Թ-ը և ինչ պիտի աներ և անի` միայն իրենց վերադասից և Բաղրամյան 26-ից հրահանգներ սպասող` օրինախախտ ”հայ” դատավոր կոչվածները … Որի համար` ունեմ բոլոր հիմնավոր ապացույցները … 16.04.2013թ. … հասես` ՇՄ գ. Երազգավորս, հեռ. 093/90-77-93 …

Պատասխանել Մելիքսեթ

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930