
Նրա խոսքովˋ Դաշնակցությունը, նախորդ ավագանիում չունենալով ներկայություն, խարբերդցիների բոլոր հարցերը քաղաքապետարանի, նաեւ կառավարության առջեւ բարձրացրեց. «Որոշ հարցեր արդեն լուծման ճանապարհին էին, բայց շատ լուրջ ու մեծածավալ խնդիրներ մնում են չլուծված, հատկապես Խարբերդի ամառանոցային հատվածի: Այժմ հասել է ժամանակը, որ այն, ինչ չկարողացանք անել միայն մեր միջնորդական հնարավորություներով՝ Ազգային ժողովում, դա անենք անմիջական ճանապարհով՝ մտնելով ավագանի»:
Ռուստամյանը ընտրողներին հորդորեց վստահել ՀՅԴ-ին, չտրվել սադրանքներին, այս անգամ ձայն տալով իրեն, որպեսզի հնարավորություն ունենան ականատես լինել իրական բարեփոխումների:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև


















































