Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Արմեն Ռուստամյանի՝ այն, ինչ չկարողացան անել ԱԺ-ում, կանեն Երեւանի ավագանիում (Տեսանյութ)

Ապրիլ 22,2013 23:21


rustamyan«Առաջին անգամը չէ, որ մենք այստեղ ենք,  եւ գիտենք բոլոր պրոբլեմների մասին՝  ջրամատակարարման, գազամատակարարման, լուսավորության, սեփականության իրավունքների, ինչպես նաեւ երթուղայինների հետ կապված »,- այսօր Խարբերդում հանդիպելով ընտրողների հետ՝ ասաց ՀՅԴ ավագանու ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը:     

Նրա խոսքովˋ Դաշնակցությունը, նախորդ ավագանիում չունենալով  ներկայություն, խարբերդցիների բոլոր հարցերը քաղաքապետարանի, նաեւ կառավարության առջեւ բարձրացրեց. «Որոշ հարցեր արդեն լուծման ճանապարհին էին, բայց շատ լուրջ ու մեծածավալ խնդիրներ մնում են չլուծված, հատկապես Խարբերդի ամառանոցային հատվածի: Այժմ հասել է ժամանակը, որ այն,  ինչ չկարողացանք անել միայն մեր միջնորդական հնարավորություներով՝ Ազգային ժողովում, դա անենք  անմիջական ճանապարհով՝ մտնելով ավագանի»:

Ռուստամյանը ընտրողներին հորդորեց վստահել ՀՅԴ-ին, չտրվել սադրանքներին, այս անգամ ձայն տալով իրեն, որպեսզի հնարավորություն ունենան ականատես լինել իրական բարեփոխումների:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930