Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի թեմի առաջնորդը Ջարդի ձորում հիշեց Գյումրու երեկվա կրակոցները (ֆոտոշարք)

Ապրիլ 24,2013 20:55 Share

OLYMPUS DIGITAL CAMERAOLYMPUS DIGITAL CAMERAOLYMPUS DIGITAL CAMERAOLYMPUS DIGITAL CAMERAOLYMPUS DIGITAL CAMERAOLYMPUS DIGITAL CAMERAԱյսօր Շիրակի մարզի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներն ու բնակիչները Ջարդի ձորում իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին:

Շիրակի հոգևոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, պատարագ մատուցելիս, մի պահ զայրացավ ու շատ խիստ  հրամայական  տոնով մի քանի անգամ բացականչեց . «Հայի ձեռքով հայի արյուն չպե՛տք է թափվի, հայի ձեռքով հայի արյուն չպե՛տք է թափվի, հայի ձեռքով հայի արյուն չպե՛տք է թափվի.  սա պետք է հիշե՛ք, եթե սա չեք հիշում, եթե սա չեք կատարում, ուրանում եք մեր նահատականց հիշատակը: Հայի  ձեռքով հայի արյուն չպե՛տք է թափվի, 98 տարի հետո սա է իրենց պատգամը: Սիրեցե՛ք զմիմյանց, սիրեցե՛ք զմիմյանց, սիրեցե՛ք զմիմյանց, Աստված ողորմի մեր նահատակաց»:

Սրբազանի մոտ կանգնած էին Շիրակի մարզպետը, Գյումրու քաղաքպետն ու նրա տեղակալները,  նորանշանակ դատախազը: Ներկաները մի պահ գամվեցին տեղում ու  փշաքաղվեցին  սրբազանի այս խոսքերից:

Հիշեցենենք, որ երեկ Գյումրու Շիրակացի փողոցում հնչած  կրակոցներից  սպանվեց  Արտոմ Կարապետյանը` Շեկո մականունով երիտասարդը: Նշենք, որ Եղեռնի զոհերի հուշարձանին ծաղկեպսակ դնելու եկած շիրակցիների խոսակցության միակ թեման Գյումրու երեկվա ցնցող դեպքերն էին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սամվել Ա. says:

    Հայր Միքայել Աջապահյանը միակն է, որն արժանի է ղեկավարելու Հայ Եկեղեցին: Նրա խոսքերը, որ հայը հայի արյուն չպիտի թափի, ավելի շուտ սրտի ճիչ է, քան որևէ մեկին ուղղված խւոսք:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930