Լրահոս
Օրվա լրահոսը

Մարքսիստը՝ նախընտրական խոստումների մասին. «Ծաղիկ ցանենք, ծաղիկ ջրենք, ասֆալտ փռենք, ասֆալտ լվանանք»

Ապրիլ 26,2013 14:33

Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի համոզմամբ, վերարտադրված հին իշխանությունների առջեւ այսօր երեք մարտահրավեր կա:

«Պետական նոր մեքենայի ձեւավորման եւ տնտեսական նոր քաղաքականություն սկսելու անհարժեշտութուն կա: Բայց այդ նոր տնտեսական քաղաքականության ճարտարապետին չեմ տեսնում: Սկզբունքորեն նոր դիվանագիտական դոկտրինայի մշակումն է՝ արդիական մարտահրավերներին դիմակայելու համար, որովհետեւ քսան տարի շարունակ պարտվողական եւ պարտադրվող արտաքին դիվանագիտությունը այսօր կորցրել է իր քաղաքական հմայքն ու բովանդակությունը, եւ ժամանակն է նոր արտաքին քաղաքականություն սկսելու: Կուսակցությունների մասին նոր օրենք է պետք, կուսակցությունների գրանցումն ու վերագրանցումը դնել գաղափարական ռելսերի վրա»,- այսօր «Փաստարկ» ակումբում ասաց պարոն Հակոբյանը:

Անդրադառնալով ավագանու ընտրություններին, դժգոհեց, որ ավագանու ընտրություններին մասնակցող վեց կուսակցություններից ոչ մեկը չգիտի՝ որն է քաղաքապետարանի ինստիտուտի դերն ու նշանակությունը. «Ծաղիկ ցանենք, ծաղիկ ջրենք, կանաչ ցանենք, կանաչ ջրենք, ասֆալտ փռենք, ասֆալտ լվանանք: Երբ որ քաղաքապետարանի ինստիտուտի գլխավոր ֆունկցիան քաղաքաշինության ռազմավարությունն է, քաղաքաշինական քաղաքականությունն է…նոր քաղաքաշինական հայեցակարգ որեւէ կուսակցություն վերցնո՞ւմ է իր վրա, լավից լավն ենք անում եւ այլն, ժողովուրդը ծիծաղում է: Մինչեւ ե՞րբ կարելի է վերելակներ կարկատել: Որեւէ մեկն ասո՞ւմ է Հայաստանում ստեղծենք վերելակների գործարան: Որեւէ մեկն ասո՞ւմ է աղբի վերամշակման գործարան կառուցենք: Այսինքն՝ այսօր քաղաքապետարանի ինստիտուտի համար պայքարողները զբաղված են քաղաքի ճարտարապետական կոսմետիկայի ատրիբուտներով: Լինի՝ ՀՀՇ-ՊՊՇ եւ այլն»:

Նրա խոսքերով, հասարակությունը զզվել է այդ կուսակցություններից. «Ազգս արդեն նողկանք է ապրում այդ կուսակցություններից: Ինչքան կարելի է դատարկ չեբուրաշկայի առջեւ արտասանել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930