«Ես ասել եմ, որ Մետրոյի կայարանը պետք է կառուցի հայկական ընկերություն, որը չի նշանակում, որ այս գործընթացը չի իրականացվելու մրցույթով, որը չի նշանակում, որ հայկական ընկերություն ասելով՝ նաև չի ենթադրվում կոնսորցիում միջազգային համապատասխան փորձ ունեցող ընկերության հետ»,- Երևանի ավագանու նիստում ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանի հարցին, թե «ինչո՞ւ եք ուզում Երևանի մետրոն կառուցել կոռուպցիայի սխեմայով»։
«Երբ ես ասում եմ՝ հայկական ընկերություն, սա նշանակում է, որ բոլոր միջազգային ընկերությունները, ովքեր ուզում են Մետրոյի կայարանի կառուցմանն ունենալ մասնակցություն, պետք է հասկանան, որ պետք է ունենան տեղական գործընկեր։ Եվ սա անում ենք մի պարզ պատճառով, որ տեղական ընկերություն ունենալով՝ մենք ունենանք տեղական մասնագետներ, ովքեր այս գործընթացում գիտելիքներ ձեռք կբերեն»,- հավելեց Ավինյանը։
Մանրամասները՝ շուտով տեսանյութում
«Կասկածելի գործարքները, որոնք քաղաքապետարանն անում է, իմ կարծիքով՝ վերջը գնում են բիթքոյնների «բումաժնիկների» մեջ։ Դուք լավ ծանոթ եք, պարոն Ավինյան, բիթքոյններին»,- արձագանքեց Զարոկյանը։
Կարդացեք նաև
Ավինյանը Պեդրա Զարոկյանի հարցը «դատարկ, անհիմն ու ապուշ պնդումներ» որակեց։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































