«Բարեւ Երեւանը» քայլարշավ արեց Աջափնյակ համայնքում:

Ուշագրավ էր, որ այս համայնքում Րաֆֆի Հովհաննիսյանի ճանապարհները հատվեցին ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ: Գեւորգ Չաուշի արձանի մոտ նա մոտեցավ եւ ողջունեց Վահագն Խաչատրյանին սպասող կոնգրեսականներին, իսկ զբոսայգում արդեն հանդիպեց դաշնակցականներին. «Բարեւ տղերք, ո՞նց եք, էս ժողո՞վ եք անում, թե՞ ինչ»,- հետաքրքրվեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Հավաքված երիտասարդներն ասացին, որ Դաշնակցության ժողովն է: Պարոն Հովհաննիսյանը արձագանքեց. «Շատ լավ, շատ լավ կուսակցություն է»: Նա նաեւ հետաքրքրվեց՝ տղաներն Արմեն Մարտիրոսյանին ճանաչո՞ւմ են: «Հա, ոնց չէ»,- պատասխանեցին նրանք: Րաֆֆի Հովհաննիսյանը բարեւներ փոխանցեց Արմեն Ռուստամյանին եւ գնաց հանդիպման:
Աջափնյակի բնակիչները ջերմ էին Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Նրանք փաթաթվում, գրկում էին «Ժառանգության» առաջնորդին, ասում, որ աղոթում են իր համար:
Կարդացեք նաև
Նրանք, ովքեր երբեւէ քայլել են Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, կվկայեն, որ նա քայլում է շատ արագ, ուստի դաշինքի անդամները, այդ թվում՝ քաղաքապետի թեկնածու Արմեն Մարտիրոսյանը հաճախ հետ էին ընկնում: Սա տեւեց այնքան, մինչեւ ճանապարհին ավագանու թեկնածու Անի Քոչարը հանկարծակի կանգնեցրեց Րաֆֆի Հովհաննիսյանին եւ հարց ուղղեց. «Պարոն Հովհաննիսյան, Դուք սպորտով զբաղվո՞ւմ եք»: Րաֆֆի Հովհաննիսյանը հարցից զարմացավ: Անին բացատրեց. «Լավ մարզավիճակում եք, ձեր հետեւից չենք հասցնում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ



















































Հայաստանը փոքր է, ուզած չուզած կհատվեն ձեր ճանապարհները, մանավանդ որ նույն գծի վրա եք քշում ))) Ուղղակի մի քիչ զգույշ քշեք, իրար չհարվածեք… Մենք էլ միայն ուրախ կլինենք, որ այսքան լավ, մեր մասին մտածող վարորդներ ունենք… մեզ շուտ տեղ կհասցնեն )))
🙂