Այսօր Մալաթիա-Սեբաստիա համայնքում Րաֆֆի Հովհաննիսյանը «Բարեւ Երեւան» դաշինքի հետ քայլարշավ արեց:

Այգում հանդիպեցինք նաեւ թղթախաղ խաղացող պապիկների: Րաֆֆի Հովհաննիսյանը ավանդական բարեւներից հետո վերցրեց խաղացողներից մեկի քարտերը եւ նայեց. «Նայեմ ինչ ունես: Օօօօօ՜, հանձնվեք, հանձնվեք»,- խորհուրդ տվեց «Ժառանգության առաջնորդը»: Մենք հետաքրքրվեցինք՝ 4 տո՞ւզ ուներ, պարոն Հովհաննիսյան, որ ասացիք հանձնվեք: Րաֆֆի Հովհաննիսյանը վստահեցրեց, որ նկատի ուներ ընտրությունները գողացած դե ֆակտո իշխանությանը:
Քայլարշավի ընթացքում ծաղկավաճառ մի տղամարդ առաջարկեց մեկ փունջ ծաղիկ նվիրել՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ 1 լուսանկարի դիմաց: Րաֆֆի Հովհաննիսյանը նկարվեց, բայց ծաղիկները չվերցրեց:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































