Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե գրում ես որևէ երկրի մասին, պետք է հասկանաս ինչ ես գրում. ռուս լրագրող Անդրեյ Կոլեսնիկովը լրագրողական էթիկայի և Ռուսաստանում ԱՊՀ երկրների լուսաբանման մասին

Մայիս 05,2013 09:16

Երևանի մամուլի ակումբի «Այլ կարծիք» վիդեո-բլոգ. Անցյալ տարվա աշնանը Հայաստանում բավականին լայն տարածում ստացավ ռուս հրապարակախոս Միխայիլ Լեոնտեւի մի հոդված Հայաստանի մասին, որը լի էր ոչ կոռեկտ և վիրավորական արտահայտություններով: Միայն հոդվածի վերնագիրն արդեն բավականին խոսուն է` «Հայաստանն իր ներկայիս տեսքով առաջացել է Ռուսաստանի շնորհիվ»: Հոդվածը բավականին շատ աղմուկ հանեց Հայաստանում և նորից առիթ դարձավ այսպես կոչված եվրասիական ինտեգրման թեման քննարկելուհամար:

Ռուսաստանում թերևս այս հոդվածն աննկատ անցավ: Նախ, Լեոնտեւի հոդվածը հրապարակվեց իր իսկ սեփական կայքում, որը  համեմատաբար քչերին է հետաքրքիր, և, բացի այդ, նա այսպես կոչված «կայսերական-դերժավնիկական» թևի ներկայացուցիչ է, որից դժվար է սպասել կոռեկտ վերաբերմունք նախկին խորհրդային հանրապետությունների հանդեպ:

Սակայն, երբեմն ոչ այնքան կոռեկտ արտահայտություններ նախկին խորհրդային հանրապետությունների ժողովրդների հասցեին կարելի է լսել նաև ազատական հայացքներ ունեցող ռուսաստանցի լրագրողներից: Այսպես, Ուկրաինայում մեծ աղմուկ հանեցին Վլադիմիր Պոզների ոչ հարգալից արտահայտությունները ուկրաինացիների հասցեին. լրագրողը մասնավորապես ասել էր, որ ստալինյան ճամբարների վերակացուների մեջ շատ էին ուկրաինացիները:

Նման իրավիճակում հայտնվեց ռուս հեռուստահաղորդավար Իվան Ուրգանտը, որն իր «Սմակ» հաղորդման ժամանակ անհաջող կատակ էր արել ուկրաինական գյուղի բնակիչներին կոտորող կարմիր կոմիսարների մասին:  Հաճախ նման իրավիճակներ առաջանում են սոցիալական ցանցերում. այսպես «Կոմերսանտ» թերթի լրագրող Գրիգորի Րեվզինը, որին փողոցում ծեծել էին կովկասցու արտաքինով անհայտ մարդիկ, այդ դեպքից հետո գրել էր ֆեյսբուքում, որ իրեն ծեծել են «ինչ-որ խաչեր»: Թվիթերում այս արտահայտության համար նրան քննադատեց հայազգի ռեժիսոր Տիգրան Քյոսայանը, ինչից հետո ծավալվեց հետաքրքիր վիճաբանություն` Ռուսաստանում հայտնի լրագրողների մասնակցությամբ, ի վերջո, Րեվզինը ներողություն խնդրեց իր խոսքերի համար:

Այս ամենը լրագրողական էթիկայի ոլորտից կարևոր հարցի մի մասն է. ինչպես պետք է արտահայտվի լրագրողը, երբ գրում է մեկ այլ երկրի կամ ժողովրդի մասին, իմանալով, որ իրեն կարող են կարդալ այդ երկրում: Այս հարցը Հայաստանի դեպքում ևս բավականին արդիական է. չէ որ, մեր լրատվամիջոցներին հետևում են Ադրբեջանում, և որոշ չափով նաև Վրաստանում, մենք էլ հետևում ենք նրանց լրատվամիջոցներին:

Այլ երկրի կամ ժողովրդի մասին գրելիս գործող լրագրողական էթիկայի նորմերի մասին զրուցում ենք ռուս լրագրող, «Նովայա Գազետա» թերթի սյունակագիր Անդրեյ Կոլեսնիկովի հետ, ով մի քանի օր առաջ գտնվում էր Հայաստանում և դասախոսություններ էր կարդում Ռուս-հայկական Սլավոնական համալսարանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031