Լրահոս
Օրվա լրահոսը

Սաթիկ Բադեյան. «Նախագահական ընտրությունների համեմատ՝ այս անգամ լարվածությունը գերիշխում էր»

Մայիս 05,2013 20:07

«Թիվ 3 եւ 6 ընտրատարածքներում անկախ հասարակական կազմակերպությունները, որոնք իրականացնում են դիտորդական առաքելություն, բաշխվել են հավասարաչափ»,- այսօր «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Տարածքային հետազոտությունների եւ զարգացման կենտրոնի նախագահ Սաթիկ Բադեյանը:

Նրա խոսքով՝ կային այնպիսիները, ովքեր լիցենզիաներ չունենալով՝ համարվել են դիտորդներ: Բոլոր տեղամասերից դուրս են հրավիրվել կեղծ դիտորդները. «Առավել մեծ է եղել ընտրողների մասնակցությունն առավոտյան ժամերին, հիմա՝ ժամը 19:00-ի դրությամբ, ավելի խաղաղ եւ հանգիստ վիճակ է: Տարբեր վստահված անձանց միջեւ գրանցվել են բախումներ, սակայն դրանք ժամանակի ընթացքում խաղաղվել են»:

Տիկին Բադեյանի պնդմամբ՝ նախագահական ընտրությունների համեմատ՝ այս անգամ լարվածությունը գերիշխում էր, քանի որ կար պայքար կուսակցությունների միջեւ: Ինչ վերաբերում է կեղծիքներին, Տարածքային հետազոտությունների եւ զարգացման կենտրոնի նախագահը նշեց, որ քվեաթերթիկը դուրս հանելու փորձ է եղել՝ մի տարեց մարդ ցանկացել է այն դուրս հանել եւ որեւիցե թեկնածուի օգտին չքվեարկել, սակայն դա իրեն չի հաջողվել, փորձը կանխվել է:

ART Group-ի նախագահ Ռուբեն Սարգսյանի համոզմամբ՝ 7-րդ ընտրատարածքում եղել է լարվածություն, խախտումները գրանցվել են ընտրատարածքից դուրս. «Ընտրակաշառքը տեղիք է տալիս մտածելու, որ պետական վերահսկողության պակաս կա, քաղաքացիական հասարակությունը, ցավոք, գործիքներ չունի՝ միջոցներ կիրառելու համար: Մարդիկ շատ անգամ չեն պատկերացնում իրենց իրավունքներն ու լիազորությունները»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031