Լրահոս
Օրվա լրահոսը

Արաբկիրցին ընտրել էր «Իսան»-ին

Մայիս 05,2013 23:00

Ժամը 22-ի դրությամբ Արաբկիր վարչական շրջանում գտնվող թիվ 4/28 ընտրատեղամասում 1161 ընտրողներից ՀՀԿ-ի օգտին քվեարկել էր 168 մարդ, ԲՀԿ-ի օգտին՝ 61, «Առաքելություն» կուսակցության օգտին` 5,  «Բարեւ Երեւան»-ին ձայն էր տվել 29 երեւանցի, «ՕԵԿ»-ի օգտին քվեարկել էր 11 մարդ, ՀՅԴ-ին ձայն էր տվել 15 քաղաքացի, Հայ ազգային կոնգրեսին՝ 28 մարդ:

Այս ընտրատեղամասում այդ ժամի դրությամբ ութ անվավեր քվեաթերթիկ կար, որոնցից մեկի վրա վիրավորանք էր գրված, երկու քվեաթերթիկ էլ անվավեր էին ճանաչվել, քանի որ ընտրողը բոլոր թեկնածուներին էլ կողմ էր քվեարկել: Այս ընտրատարածքի հանձնաժողովի նախագահ Սամվել Մանուկյանը այս առնչությամբ կատակեց՝ «Մարդը բոլորին էլ խոստացել է, խոստումը պահել է»:

Մյուս անվավեր քվեաթերթիկի վրա ընտրողն ավելացրել էր ութերորդ կետը եւ դիմացը գրել՝ «Իսան»:

isanԼուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031