Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ էր 11 քվեաթերթիկի ծրարի վրա թիվ 9/55 տեղամասի հանձնաժողովի նախագահը գրիչով գրել անվավեր

Հունիս 11,2026 15:26 Share

Թիվ 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամներն այսօր թիվ 9/55 տեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկի ժամանակ բացահայտել են արտառոց դեպք։

Ծրարում հայտնված 29 անվավեր քվեաթերթիկներից 11-ը վավեր են եղել, բայց, պարզվում է, որ տեղամասի հանձնաժողովի նախագահը գրիչով տվյալ քվեաթերթիկների ծրարների վրա գրել է անվավեր:

«Ոչ պատռված է, ոչ բան, ի՞նչ հիմքով համարենք սա անվավեր: Ի՞նչ իրավունք ուներ ձեր ձեռքին գրիչ լիներ, որ գրիչով էլ քվեաթերթիկի վրա գրել եք անվավեր: Ծրարի վրա գրառումն ի՞նչ է համարվում: Ոնց հասկանամ՝ դուք ի՞նչ եք արել, ինչո՞ւ եք նման բան արել» ,- վերահաշվարկի ժամանակ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը զայրացած դիմեց տեղամասի հանձնաժողովի նախագահին:

Նա զայրույթից չէր հանգստանում ու կրկին տեղամասի հանձնաժողովի նախագահին դիմելով՝ հարցրեց. «Ի՞նչ իրավունք ունեք ուրիշի ձայնը անվավեր անեք»:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը 20 րոպե ընդմիջում հայտարարեց, որ հասկանա՝ ինչ լուծում տա այս խնդրին, ասաց. «Ինձ զրկել եք իրողությունը պարզելուց: Այս քվեաթերթիկի ի՞նչն եք անվավեր համարել, դա եմ ուզում հասկանալ: Նման դեպք չի եղել երբեւէ, ոչ մեկ նման բան չի արել»:

Ավելի ուշ թիվ 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամները քվեարկության դրեցին անվավեր համարված 11 քվեաթերթիկը ու միաձայն որոշեցին վավեր դարձնել, սակայն չհրապարակեցին՝ ում ձայներն էին դրանք:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930