Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն հրապարակեց Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները

Մայիս 06,2013 10:17

ԿԸՀ-ն այսօր  արտահերթ նիստում հրապարակեց Երեւանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները: Մայիսի 5-ին կայացած ընտրություններում, ըստ ԿՀԸ-ի տվյալների, հաղթել է ՀՀԿ-ն:

Իշխող կուսակցությունը ստացել է 235.512 քվե, կամ քվեների 55, 86%-ը:

Երկրորդ հորիզոնականում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է 97.189 քվե (23, 05%):

Ընտրությունների արդյունքում ավագանու անցողիկ շեմը հաղթահարել է նաեւ «Բարեւ Երեւան» դաշինքը 35.732 քվե (8,47%):

ՀԱԿ-ը 18.499 քվե (4,39%), ՀՅԴ-ն 15.999 քվե (3, 79%), ՕԵԿ-ն 15.733 քվե (3,73%) ու «Առաքելություն» 2692 քվե (0,64%) կուսակցությունները ձախողել են, ինչի պատճառով նրանք մայրաքաղաքի ավագանիում ներկայացուցիչներ չեն ունենա:

Ինչպես հայտնեց ԿՀԸ նախագահ Տիգրան Մուկուչյանը, Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել է 437 հազար 212 ընտրող կամ ընտրողների 53,55 տոկոսը:

ԿԸՀ-ն մայիսի 12-ին կկայացնի քվեարկության արդյունքների վերաբերյալ որոշում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ողբամ երկիրդ՝ Հայաստան:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031