Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղթանակի եւ խաղաղության տոնին նվիրված միջոցառում Թբիլիսիում

Մայիս 11,2013 19:00

Մայիսի 8-ին, Թբիլիսիի «Կովկասյան տանը», Վրաստանում ՀՀ դեսպանությունը եւ «Կովկասյան տուն-մշակութային կապերի կենտրոնը» կազմակերպեցին  Հաղթանակի եւ խաղաղության տոնին նվիրված միջոցառում, տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությունից:

Միջոցառմանը ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը, վրաց հասարակության եւ հայ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Victory-and-Peace--day-celebration-in-Tbilisi

Բացման խոսքում Դեսպան Մանուկյանը, շնորհավորական մաղթանքներ հղելով մայիսյան հաղթանակների կապակցությամբ, արժեւորեց եւ’ Հայրենական մեծ պատերազմում, եւ’ Շուշիի ազատագրման համար մղված մարտերում ազատագրական ոգով մարտի ելած հայ քաջասիրտ կամավորականների եւ ռազմական գործիչների անձնվեր պայքարի արդյունքները` խաղաղ եւ կայուն ապագա կերտելու հարցում: «Այս տոնը կրկնակի ուրախությամբ է լցնում յուրաքանչյուր հայի սիրտ, քանզի քսաներկու տարի առաջ այս օրը` մայիսի 9-ին, հայոց պատմությունն արձանագրեց նոր հաղթանակ: Շուշիի ազատագրումը փառք ու պատիվ բերեց հայ ժողովրդին, որն այլեւս վճռական է՝ ապրելու ազատ եւ չհանդուրժելու որեւէ բռնություն »,-իր խոսքում նշեց ՀՀ դեսպանը:

Տոնական միջոցառումը բաղկացած էր երկու մասից` ցուցահանդեսից եւ համերգից: «Ուրարտուի արձագանքը» խորագրով ցուցահանդեսին ներկայացված էին թբիլիսահայ նկարչուհի Ալլա Անտոնյանցի աշխատանքները: Միջոցառման համերգային մասում հանդես եկան թբիլիսահայ կատարողներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031