ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը ցավակցություն է հայտնել Վրաստանի իշխանություններին և ժողովրդին՝ Թբիլիսիում պայթյունի կապակցությամբ։
«Կիսում ենք մեր խորին ցավակցությունը Թբիլիսիի Պոնիչալա շրջանում տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ, որի հետևանքով մարդկային զոհեր են եղել։
Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և հարազատներին։ Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։
Այս դժվարին պահին մեր համերաշխությունն ենք հայտնում եղբայրական Վրաստանի ժողովրդին»,- ասվում է X-ում ՀՀ ԱԳՄԱՆ-ի հայտարարությունում։
Կարդացեք նաև
Նոյեմբերի 19-ին Թբիլիսիում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհվել է վեց մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ Եվս հինգ մարդ հոսպիտալացվել է։ Նախնական վարկածով՝ փլուզման պատճառը գազի արտահոսքի հետևանքով տեղի ունեցած պայթյունն է։



















































