Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրակեղծիքները և դիտորդները. փաստաբան Տիգրան Եգորյանը «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության մասին (Տեսանյութ)

Մայիս 17,2013 17:57

Մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրություններով ավարտվեց հերթական ընտրական շրջանը Հայաստանում: Բացասական երևույթներով հանդերձ, որոնց մասին շատ է խոսվում, այդ ընտրություններում արձանագրվեց նաև դրական միտում՝ բազմաթիվ կամավորների մասնակցությունը որպես անկախ դիտորդներ:

Նրանցից շատերը միավորվել էին «Քաղաքացի դիտորդ»  նախաձեռնության շրջանակներում, ընդ որում նրանց թվում կային թե՛ ՀՀ քաղաքացիներ, թե՛ Հայաստանում բնակվող սփյուռքահայեր և օտարերկրացիներ: Հենց նրանց շնորհիվ էր, որ գրանցվեցին բազմաթիվ խախտումներ, իսկ որոշխախտումների մասին պատմող տեսանյութերը հայտնվեցին համացանցում և հասանելի դարձան հասարակության համար: Եթե այս միտումն արմատավորվի, հաջորդ ընտրություններում քաղաքացիական հասարակությունը ներկայացնող դիտորդները կարող են դառնալ լուրջ գործոն:

Այս ամենի մասին զրուցում ենք փաստաբան, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի հետ:

Երևանի մամուլի ակումբի վիդեո բլոգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031