Լրահոս
Օրվա լրահոսը

Ձերբակալվել է Հովունու գյուղապետը

Հունիս 08,2013 17:52

2 օր առաջ ձերբակալվել է Ախուրյանի տարածաշրջանի Հովունի համայնքի 17 տարվա ղեկավար Թելման Միրիջանյանը: Գյուղապետի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ համայնքային բյուջեից առանձնապես խոշոր չափի գումար՝ 10 մլն դրամ, յուրացնելու մեղադրանքով:

 

«Շանթ» հեռուստաընկերությունը հաղորդում է, որ հարցաքննվել են գյուղի բնակիչները։ նախաքննությամբ պարզվել է, որ գյուղացիների վճարած հողի հարկի մի մասը չի մուտքագրվել համայնքի բյուջե:

 

Մեղավոր ճանաչվելու դեպքում, Միրիջանյանին մինչև 8 տարվա ազատազրկում է սպառնում։ Նախորդ 15 օրերին՝ գործի նյութերի նախապատրաստման ընթացքում, նա գտնվել է ազատության մեջ: Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը հայտնել է, որ նա ամբողջությամբ ընդունել է իր կողմից յուրացում կատարելու հանգամանքը, նրան առաջարկվել է վերականգնել համայնքին պատճառված վնասը։ Սակայն մինչ օրս նրա կողմից որևէ միջոց չի վերականգնվել։

Ազգական համագյուղացիները չեն հիշում, որ գյուղապետն իրեն շռայլ ծախսեր թույլ տված լիներ. Սաղաթել Միրիջանյանի պնդմամբ. «Մե բան չունի տունը։ Հըմի մերը կաշխատի, 70 տարեկան կնիկ է, առավոտից մինչև իրիկուն բազարն է. կանաչ կը տանի՝ ծախէ, միրգ տանի՝ ծախէ, որ էրեխա պահի։ Ու՞ր է տարե էդ փարեն, չեմ հասկընա ես»։

Առավել մանրամասն` այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930