Լրահոս
Օրվա լրահոսը

Եղվարդի համայնքապետարանի պաշտոնյաները վատնել են բյուջեից շուրջ 500 մլն դրամը՝ օգտագործելով պաշտոնեական դիրքը

Մայիս 07,2022 21:36 Share
Աջակցեք aravot.am-ին

Զովունի գյուղում մի շարք փողոցների կոյուղագծերի եւ խմելու ջրի ներհամայնքային ցանցի վերանորոգման աշխատանքները, ըստ պայմանագրի, պետք է կատարեր «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն: Սակայն պարզվում է՝  այդ աշխատանքները «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի փոխարեն կատարել են Եղվարդ համայնքի համայնքապետարանի պաշտոնատար անձինք՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով: Դրա արդյունքում վատնել են համայնքին եւ պետությանը պատկանող 500 մլն դրամից ավելի գումար:

Մեր տեղեկություններով, ՀՀ գլխավոր դատախազին այս մասին հաղորդում է ներկայացվել եւ ստուգումներով հաստատվել է յուրացումն ու վատնումը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: