Լրահոս
Օրվա լրահոսը

Ս. Սաֆարյան. «Գոնե «Ժառանգության» մասով ասել, որ այն «աութսայդեր» է, սխալ կլինի» (Տեսանյութ)

Հունիս 21,2013 16:34

«Քաղաքական դաշտն այժմ չափից ավելի նիրհած վիճակում է, այն ուժերը, որ պիտի իրենց ցուցադրեին, այժմ աութ սայդերի կարգավիճակում են հայտնվել»,-երեկ այսպիսի հայտարարություն  արեց Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը` նկատի ունենալով նաև «Ժառանգությանը»:

Aravot.am-ը «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանից հետաքրքրվեց` ինչո՞ւ է ՀՀ գլխավոր մարքսիստի մոտ նման տպավորություն ստեղծվել և արդյոք հիմնավո՞ր է նրա գնահատականը:

Ս. Սաֆարյանը պատասխանեց. «Ճիշտն ասած կուզեի ավելի հիմնավոր փաստեր լսել «Ժառանգության» վերաբերյալ: Գոնե վերջին տարվա ընթացքում ես անգամ մի օր պաուզա չեմ տեսել կուսակցության գործունեության մեջ: Բոլոր ընտրություններին մասնակցություն, հիմա էլ հետընտրական շրջան, Երևանի ավագանու ընտրություններ, այցելություններ մարզեր, աշխատանք Երևանի ավագանիում»:

Պարոն Սաֆարյանն ընդունեց, որ միգուցե հանրային և գլոբալ սպասումները դեռ արդարացված չեն, բայց միևնույն ժամանակ շեշտեց, որ «Ժառանգության» մոտ պասիվության շրջան չի տեսնում:

Հետաքրքրվեցինք` այդ դեպքում այժմ «Ժառանգության» համար ի՞նչ շրջան է: Ս. Սաֆարյանը պատասխանեց. «Այժմ աշխատանքային վիճակ է, ամեն օր մենք աշխատանքի, հանրային քաղաքական գործունեության մեջ ենք: Չգիտեմ` դրանից ավելի ի՞նչ պիտի անեմ, որ «աութսայդեր» չհամարվեմ: Ըստ երևույթին պարոն Հակոբյանը նկատի է ունեցել այն, որ ընդդիմության դաշտում մի տեսակ վակուումի վիճակ է, և ընդդիմադիր ոչ մի կուսակցություն չի ներկայացրել մի ռազմավարություն, որ այդ վակուումը լցնի: Բայց գոնե «Ժառանգության» մասով ասել, որ այն «աութսայդեր» է և խաղի մեջ չկա, սխալ կլինի, քանի որ ավելի ակտիվ քաղաքական ուժ, քան «Ժառանգությունը» այս պահին ես չեմ տեսնում»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930