Լրահոս
Օրվա լրահոսը

Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Նատալյա Լափաուրին. «Ազատություն»

Օգոստոս 19,2026 19:55 Share

«Ազատություն».  Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Նատալյա Լափաուրին:

Հակակոռուպցիոն կոմիտեից ասացին, որ նա մեղադրվում է կաշառք ստանալու, իրեն վստահված գույքի հափշտակության, փողերի լվացման և պաշտոնեական կեղծիք կատարելու համար:

Ձերբակալվել է նաև նույն ծրագրի փորձագետ Դավիթ Հակոբյանը, որն այժմ քաղաքապետարանի գնումների բաժնի պետն է: Վերջինս մեղադրվում է կաշառք ստանալուն օժանդակելու համար։

Հայաստանի երկրորդ և երրորդ քաղաքներում Եվրամիության թանկարժեք ծրագրի ավարտից երկու տարի անց՝ այս տարվա ապրիլին, իրավապահները մի խումբ պաշտոնյաների կողմից համայնքներին հասցված խոշոր վնաս էին արձանագրել ու քրեական վարույթ հարուցել։ Գործը միանգամից 7 հոդվածով է՝ գույքի հափշտակումից մինչև փողերի լվացում ու փաստաթղթերի կեղծում։

Դեռ անցած տարի «Ազատությանը» հայտնի էր դարձել, որ Եվրամիությունը գումարի հետգանձման պահանջ է ներկայացրել Վանաձորի քաղաքապետարանին պայմանագրի խախտումների և չհիմնավորված ծախսերի պատճառով։ Այդ ժամանակ խոսքը 4 միլիոն եվրո դրամաշնորհի շուրջ 7,5 տոկոսի մասին էր:

«Ազատության» տեղեկություններով՝ երկու քաղաքներին հասցված վնասի չափը գնահատվում է շուրջ 2.5 միլիոն եվրո, այսինքն՝ ծրագրի ողջ գումարի կեսից ավելին:

«Ազատության» տեղեկություններով՝ այսօր այս գործով հարցաքննության է կանչվել նաև քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության, բարեկարգման և բնապահպանության բաժնի պետ Բենիկ Նազարյանի մայրը՝ Թամարա Հակոբյանը, որը նաև գործող քաղաքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի զոքանչն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել