Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովրդին հավատում եմ, միայն թե ժողովրդի հետ չխաղան». Արթուր Վարդանյան (տեսանյութեր)

Հուլիս 14,2013 21:04

Այսօր Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի երկու ընտրատեղամասում (26/01, 26/02) քվեարկության մեկնարկը տրվել էր առավոտյան  ժամը 8:00-ից: Գյուղապետի աթոռի համար պայքարում էին Պռոշյան համայնքի ղեկավարի տեղակալ, ՀՅԴ անդամ Վովա Սահակյանը, ՀՀԿ անդամ Արթուր Մուրադյանը եւ անկուսակցական, «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ գլխավոր մասնագետ Ալեքսան Ալեքսանյանը:

Հանձնաժողովի նախագահ Արթուր Մկրտչյանը նորմալ է գնահատում ընտրության ընթացքը եւ նշում է, որ ոչ մի խախտում չի արձանագրվել, ամեն ինչ կատարվել է օրենքի սահմաններում:

Աշտարակի բնակիչ Արթուր Վարդանյանն իր կամքով է ներկա ընտրական տարածքում: Իր խոսքով` Պռոշյան  գյուղի հետ առնչություն չունի, եկել է, որպեսզի հետեւի ընթացքին, հույս հայտնելով, որ նախորդ գյուղապետի ղեկավարման ընթացքում եղած ավանդույթները, նույն կերպով կշարունակվեն: Մեծ հարգանքով է խոսում նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի մասին. «Շատ լավ մարդ` ազնիվ, համեստ, մեծ հերոս, ով շատ բան արեց գյուղի համար, պարզապես գործն է կիսատ մնացել, իսկ գործը պետք է շարունակվի»,-ասաց նա, ցանկանալով, որ գյուղապետի գործը շարունակի նույն կուսակցության անդամը, իսկ հակառակ պարագայում, ըստ նրա` շատերը կփոխեն իրենց ծրագրերն ու մտադրությունները, դարձնելով` սովորական համայնք: «Ժողովուրդը պետք է հասկանա: Ես ժողովրդին հավատում եմ, միայն թե ժողովրդին չխաբեն, չմոլորեցնեն, լավ տղա եւ լավ կուսակցություն չխաղան»,-ընդգծեց նա:

Իր խոսքով ասած, եթե այս ընտրություններում էլ հաղթեն «հանապետականները», ապա իր վերջին հույսն էլ է կորում, որ կարելի էր օրինակ ծառայել մնացյալ բոլոր համայնքների համար: «Ուզում եմ, որ իսկապես տեղական ինքնակառավարում լինի եւ ոչ թե սարքովի կատարածուներ լինեին հանրապետության բոլոր գյուղապետերը, որ մարդիկ չզզվեին, չթողնեին հեռանային իրենց հողից»:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031