
Հանրահավաքի մասնակից Մերուժան Հանեցյանը պատասխանեց. «Շատ բան փոխվեց: Մենք եւս մեկ անգամ զգացինք, որ դասական իմաստով, լիդեր առայժմ մենք չունենք: Եթե լիդերը իրեն չի կարող մի անձրեւանոց ապահովել, որպեսզի գիշերը չթրջվի, նա իմ կարծիքով անկարող է 500 հազար, 1 մլն մարդու առաջնորդել»: Մեր դիտարկմանը՝ ի՞նչ կարող էր անել այդ ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը, երբ ոստիկանները խոչընդոտում էին եւ ասում էին, որ անօրինական է դա, պետք է քաղաքապետարանից վերցնեք թույլտվություն, ի՞նչ պետք է աներ, գնար բախումների՞, որ չի գնացել՝ Մերուժան Հանեցյանը պատասխանեց. «Օրենքո՞վ: Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին շինարարություն էին անում, ամբողջ օրը դռռացնում էին, օրենքո՞վ էր: Եռակցում էին, ինքը ստեղ նստած էր, հետեւն էլ քաշել էր Քաջ Նազարի դրոշը՝ Բարեւ Հայաստան»:
Մեր հարցին՝ առաջ նրա կողքին էիք, իսկ հիմա Րաֆֆի Հովհաննիսյանին Քաջ Նազարի հե՞տ եք համեմատում՝ հանրահավաքի մասնակիցը պատասխանեց. «Ես չգիտեմ էդ դրոշը «Բարեւ Հայաստանի» ինչ էր նշանակում եւ մեզ ինչ տվեց: Գնացինք Զորավարի հետ աղոթելու, ինչ տվեց դա մեզ: Մենք այսօր էլի երկընտրանքի առաջ ենք կանգնել: Այստեղ ենք, որպեսզի տեսնենք էս մարդիկ ինչ են ասում: Փորձենք: Փորձը փորձանք չի բերում: Բացի դրանից, պայքարն անընդհատ պետք է լինի: Այս ազատամարտիկները, որ կանգնած են, բոլորն էլ պայքարի մեջ են 88-ից»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































