Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքեր ազատությունից զրկեցին «Դինո Գոլդ Մայնինգ»-ի գլխավոր տնօրենին եւ նրա տիկնոջը

Հուլիս 17,2013 21:05 Share

«Մեր աշխատասենյակ մտան երկու անձ, բռնություն կիրառելու սպառնալիքով մեկուսացրեցին մեզ մեր աշխատասենյակում, ստիպեցին հանձնել մեր կողմից օգտագործվող բջջային հեռախոսները, զրկեցին մեզ համակարգիչներից օգտվելու հնարավորությունից, մեզ անակնկալի բերելով, ստիպեցին ստորագրել ինչ-որ փաստաթղթեր, նույնիսկ, երբ մենք համաձայն չէինք, դրանց բովանդակության հետ: Ստիպեցին մնալ մեկուսացված մեր աշխատասենյակում համարյա երկու ժամ: Ապա շարունակելով իրենց հանցավոր գործողությունները`սպառնալիքով հայտնեցին, թե դա կատարում են մեր անվտանգությունից ելնելով: Նրանք արգելելով շփվել որեւէ մեկի հետ, ստիպեցին լքել Կապան քաղաքը»:

Ոստիկանության Կապանի քննչական բաժնի քննիչ Մհեր Հովհաննիսյանը նախապատրաստում է նյութեր՝ քրեական գործ հարուցելու համար:
Քրեական գործը վերաբերելու է  «Դինո Գոլդ Մայնինգ»-ի ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Էնտոնի Ֆալլետասին, նրա տիկնոջը` Ֆարիդա Ֆարիտովնային:
Երկուսն էլ ԱՄՆ քաղաքացիներ են:

Մեր տեղեկություններով, մինչ իրավապահ մարմիններին դիմելը, վերոնշյալ անձինք երեք անգամ դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանին: Ըստ երեւույթին, մի զորեղ ձեռք տեղ չի հասցրել նամակները, դրա համար էլ մինչ օրս դրանք մնացել են անպատասխան:

Մինչդեռ խոսքը նրանց ազատությունից, ազատ տեղաշարժվելու իրավունքից զրկելու, նրանց ձեռնարկատիրական գործունեությանը տիրանալու մասին էր:
Մեր տեղեկություններով, քննչական բաժնին հայտնի են այն անձանց անունները, որոնց մասին ահազանգել են իրենց տուժող համարող տնօրենն ու նրա կինը:

«Նրանք ստիպեցին շտապ հավաքել մեր ժամանակավոր բնակության վայրից որոշակի հագուստ, PRADO մակնիշի ավտոմեքենայով, մեր կամքին հակառակ, առանց կանգառների տեղափոխեցին Երեւան: Մեզ արգելեցին կատարվածի մասին հայտնել Հայաստանի իրավապահ մարմիններին, ասացին՝ ավիատոմսերն արդեն ամրագրված են, եւ պետք է լքենք Հայաստանի տարածքը»,-հայտնել են ընկերության աշխատակիցները:

 

Այս գործով ուշագրավ մանրամասները կարդացեք առաջիկայում:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. harut says:

    Եւ վերջն ալ կոչ կ`ընենք որ մարդիկ գան ներդրում ընեն մեր “ժողովրդավար” Հայաստանում !!!
    այդ չի նշանակեր որ օտարները հրեշտակներ են` քաւ լիցի , բայց կայ օրինաւոր ճամբայ որեւէ
    հարց լուծելու։ Այս ստալինեան երեւոյթներէն երբ պիտի ձերբազատուինք ?

  2. Anna says:

    Վերջապես խոսվեց այս հանցագործության մասին: Հուսով եմ, որ իրավապահ մարմիները ամենայն լրջությամբ և խորությամբ քննության կառնեն և կբացահայտեն կատարվածը: Զարմանալի է, որ այսքան ժամանակ որևէ մեկին չի հետաքրքրել որտեղ են գտնվում այս պատմության զոհերը և ինչու այդպես հանելուկային անհետացան: Թերևս վերջին հույսը մամուլի միջոցով ճշմարտության բացահայտումն էր. ուրեմն ի գործ, եկեք բոլորս միասին բացահայտենք այս հանցագործության մանրամասները.

  3. Ani says:

    Պատոմւթյան զոհ, ձեռք եք առնում, ինչ գիտեք դուք Ֆալլետաների մասին, թե ինչ են արել և ինչ կարող էին անել ւ հիմա շատ հեշտ է անմեղ ձևանալ և իրենց զոհի տեղ դնել, եթե իրականությունը չգիտեք ավելի լավ է մեկնաբանություններ չգրեք և թյուր կարծիք էլ չստեղծվի:
    Ինչ ստալինյան ռեժիմ, ինչ է մասին խոսքը, խնդրում եմ մի ծիծաղեցրեք ամպագորգոռ բառերով, ավելի լավ է փորձեք իրականությունը պարզել:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031