Լրահոս
Օրվա լրահոսը

Շրջակա միջավայրի համաշխարհային օրն առաջին անգամ նշվեց Կապանում

Հունիս 06,2013 22:09
shraka mijavayr

Կապանում մինչեւ օրս շրջակա միջավայրի պահպանության օրը չի նշվել, թեեւ միչեւ այժմ բազմիցս է բարձրաձայնվել տարածաշրջանում առկա բնապահպանական բազմաթիվ խնդիրների մասին:  Շրջակա միջավայրի պահպանության գործում շատ կարեւոր է ոչ միայն տարածաշրջանում գործող հանքարդյունաբերական ընկերությունների ճիշտ գործունեությունը, այլեւ՝ հասարակության շրջանում գիտակցության բարձրացումը: Երեկ շրջակա միջավայրի համաշխարհային օրն առաջին անգամ նշվեց Կապանում, որին նվիրված տոնական միջոցառում էր կազմակերպվել մարզկենտրոնում գործող «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ կողմից:  Կարեւորելով օրվա խորհուրդը՝ ընկերության բնապահպանության բաժնի ավագ մասնագետ Հասմիկ Մկրտումյանը անհրաժեշտ համարեց յուրաքանչյուր բնակչի հոգածությունն ու  ներդնումը շրջակա միջավայրի պահպանության հարցում, հույս հայտնելով, որ   այսուհետ օրը նշելն ավանդական կդառնա համայնքում: Միջոցառման ընթացքում տեսաֆիլմի տեսքով ներկայացվեց ընկերության աշխատանքը,  համայնքում մինչ այժմ իրականացված բնապահպանական ծրագրերը եւ  առաջիկա անելիքները, որին հաջորդեց թատերական փոքրիկ բեմական ներկայացում:

«Ընկերությունում ներդրվել է հանքաջրերի արդյունավետ օգտագործման  համակարգ, որի արդյունքում հանքաջրերի մասնակի վերադարձ եղավ շրջանառու համակարգ, յուղային թափոնների չեզոքացում է կատարվում՝ կենսաբանական անվնաս մաքրման եղանակով:  Բնապահպանական ծրագրերի իրականացման վրա ծախսվել է  միլիոնավոր դոլարներ, միայն  Արծվանիկի պոչամբարի ռեկուլտիվացիան արժեցել է 500 հազար  դոլար: Իսկ առաջիկայում նախատեսում ենք թափոնների, վտանգավոր նյութերի ժամանակավոր տեղադրման հրապարակ կառուցել, Գեղանուշի պոչամբարի կայունության ուսումնասիրության, պոչատարի հակավթարային համակարգի ստեղծման աշխատանքներ իրականացնել, 21.6 հա տարածքում անտառվերականգնման ծրագիր անել եւ այլն: Սա կանադական սեփականատիրոջ պահանջն ու արժեքային համակարգն է »,- տեղեկացրեցին «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերությունից:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930