Լրահոս
Օրվա լրահոսը

«Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ն մերժել է բնապահպանների հետ համագործակցության շուրջ քննարկման հրավերը

Օգոստոս 05,2013 11:50

«Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպությունը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ Սյունիքի մարզում իրականացնում է «Հանքարդյունաբերական ընկերությունների աշխատակիցների իրավունքների պաշտպանության միություն» ծրագիրը: Մեկնարկած ծրագրով նախատեսվում է մարզում ստեղծել մի «Միություն», որը կզբաղվի հանքարդյունաբերական ընկերությունների աշխատակիցների իրավունքների, շահերի պաշտպանությամբ:
Ծրագրի շրջանակներում, մեր կազմակերպությունը հուլիսի 15-ին դիմել էր «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանին և ընկերության արհեստակցական միության նախագահ Արսեն Հայրապետյանին՝ օգոստոսի 8-ին ընկերությունում ղեկավարության, աշխատակիցների, արհմիության ներկայացուցիչների հետ հանդիպելու և հետագա հնարավոր համագործակցության շուրջ քննարկում կազմակերպելու նպատակով: Սակայն, «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանից ստացվել է մերժողական պատասխան: Գլխավոր տնօրենը պատասխան նամակում նշել է, որ դեմ է ընկերության աշխատակիցների հետ կապված վերոնշյալ խնդիրները քննարկել մեր ծրագրի անձնակազմի հետ, պատճառաբանելով, որ նման հարցերում կողմնակի կառույցների միջամտությունն ընդունելի չէ իրենց համար:
Տեղեկացնենք, որ «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ արհեստակցական միության նախագահ Արսեն Հայրապետյանին ուղղված մեր նամակը մինչ օրս անպատասխան է մնացել:

 

«Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման»
հասարակական կազմակերպության նախագահ Ռաֆայել Ասրյան

05.08.2013թ.
Կապան

 

 «Դանդի փրիշս մեթալս կապան» ՓԲԸ

գլխավոր տնօրեն պարոն Հրաչ Ջբրայանին

 Հարգելի պարոն Ջաբրայան,

 «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպությունը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ Սյունիքի մարզում իրականացնում է «Հանքարդյունաբերական ընկերությունների աշխատակիցների իրավունքների պաշտպանության միություն» ծրագիրը: Ծրագիրը նպատակ ունի ստեղծելու Միություն, որը կզբաղվի հանքարդյունաբերական ընկերությունների աշխատակիցների իրավունքների, շահերի պաշտպանությամբ: Նշենք, որ հանքարդյունաբերական ընկերությունների աշխատակիցների իրավունքների պաշտպանությունը մշտապես եղել է մեր կազմակերպության ուշադրության կենտրոնում, որոնց ուղղությամբ բազմաթիվ ծրագրեր են իրականացվել մինչ օրս:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲ   ընկերությունում   կարևորություն է տրվում ընկերության աշխատակիցների խնդիրների լուծման ու իրավունքերի պաշտպանության հարցերին, «Հանքարդյունաբերական ընկերությունների աշխատակիցների իրավունքների պաշտպանության միություն» ծրագրի անձնակազմն  օգոստոսի 8-ին ժամը 11-ին մտադիր է այց կատարել «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ` հանդիպելու ընկերության տնօրինության, աշխատակիցների, արհմիության ներկայացուցիչների հետ` հետագա հնարավոր համագործակցության շուրջ քննարկում կազմակերպելու նպատակով: Մեր կողմից նշված հանդիպման օրը Ձեզ հարմար չլինելու դեպքում, պատրաստ ենք այց կատարել Ձեր կողմից առաջարկվող և ընկերության աշխատանքային գրաֆիկին հարմարեցված մեկ ուրիշ աշխատանքային օրվա ընթացքում, որի մասին խնդրում ենք նախապես  տեղեկացնել:

Հարգանքով`

 «Էկոլոգիական անվտանգության ապահովման և

ժողովրդավարության զարգացման»

հասարակական կազմակերպության նախագահ Ռաֆայել Ասրյան   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    «Դանդի փրեշս մեթալս Կապան»-ին իրականում ՄԻԱՅՆ գերշահույթն է հետաքրքրում. իրենց աշխատողների իրավունքներ ու էկոլոգիա իրականում ՉԻ հետաքրքում:

    Մի խաբվեք դրանց ձևական խոսքերից ու մի քանի կոպեկ տված «բարեգործությունից»: Չես հասկանում թե ՀԱՆՐԱՅԻՆ ընդերքից ինչու են մի քանի օլիգարխ/օտար միայն օգտվում:

  2. Mus says:

    Անկեղծ ասած սպասում էի ձեր ուրճացրած խուսքին Վարազ: ինչպես միշտ ընդեմ եք խոսում,,, զարմանալի է , դուք ասում եք ԲՆԱՊԱՀՊԱՆ եք…. բա ետ ՎԵԼԵՔՍի մասին թեղուտի մասով գրած հոդվածը ինչի եք աչք ՓԱԿՈՒՄ????

  3. Անի says:

    Անկեղծ ասած ինձ էլ է շատ հետաքրքիր, եթե բնապահպան եք ինչի եք աչք փակում հենց մեր տարածաշրջանի այլ ընկերությունների վարած քաղաքականության վրա, որոնք իրոք վնաս են հասցնում բնությանը,սրանից եզրակացություն,որ Ձեր թիրախը միայն Դանդին է, երևի հատուկ ֆինանսավորում եք ստանում Դանդիին վարկաբեկելու համար:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031