Լրահոս
Օրվա լրահոսը

«Կամավորները մեր լավագույն դեսպաններն են». Ջոն Հեֆերն

Օգոստոս 07,2013 16:21

_F8W6819 _F8W6855«Խաղաղության կորպուսն ունի երեք նպատակ, երեք առաքելություն՝ մասնագիտական օգնություն ցուցաբերել հյուրընկալվող երկրին, օգնել հյուրընկալել երկրի ժողովրդին, ավելի լավ ճանաչել ամերիկյան ժողովրդին եւ օգնել ամերիկյան ժողովրդին, ավելի լավ ճանաչել հյուրընկալող ժողովրդին»,-այսօր 31-րդ ԱՄՆ Խաղաղության կորպուսի /ԽԿ/ կամավորի երդմնակալության հանդիսավոր արարողության ժամանակ նշեց Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը:

Նրա խոսքով կամավորներն ապրելու են հայ ընտանիքների հետ, նրանք մեր լավագույն դեսպաններն են:

ԽԿ կամավորները դասընթացների ավարտից հետո կմեկնեն Հայաստանի տարբեր շրջաններ, որտեղ կապրեն երկու տարի եւ կաշխատեն ԽԿ-ի երկու ծրագրերի շրջանակներում՝ անգլերեն լեզվի ուսուցում եւ համայնքի ու երիտասարդության զարգացում: Միջոցառումը նաեւ տոնում էր 11 շաբաթյա հաջող ավարտը, որի ընթացքում կամավորները նաեւ սովորել էին ինտենսիվ հայերեն:

Միջոցառման ժամանակ կամավորները ներկայացրեցին հայերեն երգ եւ հյուրերի հետ կիսեցին Հայաստանից ստացած իրենց տպավորությունները: Կամավորների այս նոր խումբը կհամալրի արդեն աշխատող կամավորների շարքերն ու Հայաստանի դպրոցներում, համալսարաններում եւ հասարակական կազմակերպություններում աշխատող կամավորների թիվը կհասնի մոտ 80-ի:

Ամերիկացի կամավոր Լիեմ Զաերը մեզ հետ զրույցում նշեց, որ անգլերենի ուսուցիչ է աշխատելու Սեւանում 2 տարի: Հայաստան այցելում է առաջին անգամ եւ շատ է հավանել մարդկանց, երաժշտությունը, պատմությունը, ուտելիքը եւ լեզուն: Լեզուն շատ դժվար է, նրանք զրոյից ամեն ինչ սովորելու են:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031