Լրահոս
Օրվա լրահոսը

Գլենդելում հայերի հանցավոր խումբը բնակիչների տվյալներն օգտագործել է՝ վարկային կեղծ քարտեր պատվիրելու համար․ 5 անձ ձերբակալվել է

Օգոստոս 15,2026 17:30 Share

Sputnik Արմենիա – Գլենդելում հայերի հանցավոր խումբ է բացահայտվել. 5 անձ ձերբակալվել է անձնական տվյալների գողության և խարդախության կասկածանքով:

Ինչպես հայտնում է Գլենդելի ոստիկանության դեպարտամենտը, բազմաբնակարան շենքերից մեկում նրանք փոխարինել են փոստարկղերի բանալիները կեղծերով՝ գողանալով բնակիչների նամակները։ Բնակիչների տվյալներն օգտագործվել են՝ վարկային կեղծ քարտեր պատվիրելու համար։

Կատարվել են խուզարկություններ, ձերբակալվել են Գլենդելի բնակիչներ 36-ամյա Ռազմիկ Բարսեղյանը, 27-ամյա Ռոբերտ Պողոսյանը, 35-ամյա Վահան Քալաշյանը, 26-ամյա Արմեն Հարությունյանը և 27-ամյա Արտյոմ Միլիտոնյանը։

5-ն էլ տեղափոխվել են ոստիկանության բանտ։ Հետաքննությունը շարունակվում է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել