Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական ահազանգը Թեղուտից (ֆոտոշարք)

Օգոստոս 08,2013 11:48 Share

Լուռու մարզի Թեղուտ գյուղի բնակիչների հերթական ահազանգը նորից կապված է «Վալեքս» ընկերության գործունեության հետ, որը, ինչպես գիտեք, ցանկանում է շահագործել Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը:

Ըստ գյուղացիների ահազանգի և ներկայացրած լուսանկարների` հանքի շահագործման հետևանքով մի քանի անգամ ավելացել է գյուղի դիմացի ճանապարհով երթևեկող մարդատար և բեռնատար մեքենաների քանակը: Քանի որ ճանապարհը ընդհանրապես չի ջրցանվում ընկերության կողմից, բարձրանում են փոշու հսկայական ամպեր: Փոշին տարածվում է գյուղի և նրա շրջակայքի վրա` առաջացնելով լուրջ խնդիրներ մարդկանց համար: «Երբեմն փոշին այնքան շատ է լինում, որ դժվարանում է նույնիսկ շնչելը» – նշում են թեղուտցիները:

Tegut (3) Tegut Tegut (1) Tegut (2)

Ընդ որում` Թեղուտի հանքի շահագործումը դեռ չի սկսվել: Շնչահեղձ անող փոշին մարդկանց կյանքի, առողջության, բնության ու գյուղատնտեսության վրա բացասաբար ազդող երևույթներից միայն մեկն է: Այսօր գյուղացուն անհանգստացնում է փոշին, սակայն հանքի շահագործվելու դեպքում փոշուն գումարվելու են թունավոր, ծանր մետաղներով լի դատարկ ապարներն ու պոչամբարը, որոնք լուրջ աղետի են հանգեցնելու:

Իսկ «Վալեքս» ընկերությունը, ինչպես և մյուս բոլոր նավթարդյունաբերողները, հերթական անգամ իրենց գործունեությամբ փաստում են, որ հանքի շահագործումից առաջ տրված խոստումներն ու հավաստիացումները, թե հանքը միայն և միայն բարիք է համայնքների բնակիչների համար, դատարկ ու փուչ են:

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031