Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի ընտանիքի անդամները վթարի են ենթարկվել

Օգոստոս 08,2013 22:45

shamshyan.com․ Այսօր` օգոստոսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքի բնակիչ, 61-ամյա Կարեն Ղարիբյանը, վարելով «Միցուբիշի» մակնիշի 32 00 978 համարանիշի ավտոմեքենան, Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 84 կմ-ին նշված ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ շրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով վարորդը եւ ավտոմեքենայում գտնվող ուղեւորներ, Շուշի քաղաքի բնակիչ, 54-ամյա Գոհար Մկրտչյանը, Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Ռուզաննա Մկրտչյանը եւ 6-ամյա Արթուր Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդն ու վիրավորները Լեռնային Ղարաբաղի հանրապետության առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի ազգականներն են: Իսկ Թալինի բժիշկական կենտրոնից հայտնել են, որ երեխան գտնվում է ծայրահեռ ծանր վիճակում, եւ շտապօգնության հատուկ մեքենայով նրան տեղափոխում են Երեւան: Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ժամը 20:50-ի սահմաններում հիվանդանոց տեղափոխված 6-ամյա երեխան մահացավ:

Մանրամասները կարող եք կարդալ՝ shamshyan.com-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031