2026 թ. հուլիսի 3-ին Դատավորների ընդհանուր ժողովի կողմից Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) դատավոր չհանդիսացող երեք անդամների ընտրության նպատակով թեկնածուներ առաջադրելու համար Դատական դեպարտամենտի ղեկավարի հրամանով ձևավորված մրցութային հանձնաժողովը 2026 թվականի հունիսի 9-ին, ամփոփելով մրցույթի արդյունքները, Դատավորների ընդհանուր ժողովին էր ներկայացրել Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների 8 թեկնածուների:
Նրանք են՝
1. «Հանուն իրավահավասարության» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից (նախագահ՝ Մանուշ Մարալչյան) առաջադրված Արտակ Մնացականյանի թեկնածությունը,
- «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից (նախագահ՝ Արաքս Մելքոնյան) առաջադրված Հասմիկ Հարությունյանի թեկնածությունը,
- «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության կողմից (նախագահ՝ Էլինա Խաչատրյան) առաջադրված Մելիք Մելիքյանի թեկնածությունը,
- «Իրավական ուղի» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից (նախագահ՝ Ռուբեն Մելիքյան) առաջադրված Արմինե Թումասյանի թեկնածությունը,
- «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից (նախագահ՝ Սիրանուշ Սահակյան) առաջադրված Արթուր Մկրտչյանի թեկնածությունը,
- «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից (գործադիր տնօրեն՝ Սոնա Այվազյան) առաջադրված Անուշ Հակոբյանի թեկնածությունը,
- «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության կողմից (նախագահ՝ Լուսինե Հակոբյան) առաջադրված Լուսինե Հակոբյանի թեկնածությունը,
- «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության կողմից (նախագահ՝ Արթուր Սաքունց) առաջադրված Մարիամ Անտոնյանի թեկնածությունը:
2026 թ. հունիսի 25-ին «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից (նախագահ՝ Սիրանուշ Սահակյան) առաջադրված թեկնածու Արթուր Մկրտչյանը ներկայացրած դիմումով հրաժարվել է Դատավորների ընդհանուր ժողովի Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածությունից:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
01.07.2026


















































