Սովորաբար հանքավայրերի պաշարները կատարված ուսումնասիրությունների կանխատեսումներից ավելին են լինում: Այսօր «Էկոլուր» ակումբում ասաց ԳԱԱ-ի տնտեսագիտության ինստիտուտի առաջատար մասնագետ, երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչ Ավագյանը:
Մասնագետի խոսքերով` «Օրինակ՝ Գլաձորի ոսկու բազմամետաղային հանքավայրինը, Քաջարանը նախկինում 1միլիարդ տոննայի էին հաշվարկել, բայց հիմա 5, 3 միլիարդ տոննայի պաշարներ կան»:
Պարոն Ավագյանը, ինչպես ինքն ասաց` դեմ է Թուխմանուկի եւ Թեղուտի հանքավայրերի շահագործմանը, որովհետեւ, դրանք Հայաստանում հանքերը շահագործվում են շրջակա միջավայրին եւ բնակչությանը մեծ վնասներ հասցնելով, մինչդեռ կան մեթոդներ այդ վնասները նվազեցնելու համար, որոնք, սակայն, այդ գործարարները չեն կիրառում:
«Թեղուտը հիմա չի շահագործվում, բայց նմանակման օրինակով ասեմ, թե ինչ է կատարվում Քաջարանի պնղձամոլիբդենայինում, Ագարակում, ինչ է կատարվել Դաստակերտում: Հանքահարստացման ընթացքում պղինձն ու մոլիբդենը լավագույն դեպքում կորզելու են 80%ը, իսկ հարակից բաղադրիչները` 20%-ը պետք է թափվեն պոչամբարներ: Պիրիտը` երկաթի եւ ծծմբի միացությունն է, որից ոչ մի գրամ չի կորզվելու եւ ամբողջը թափելու են պոչամբար: Իսկ դրանց հետեւանքով ծանր մետաղներն ու ուժեղ թունավոր տարրերը` սելենիումը, բերիլիումը եւ դրանք թափվում են միջավայր: Մենք Ալավերդու օրինակով գիտենք ինչ վնասներ է հասցվում ժողովրդին, նույնը Քաջարանում է եւ հարակից գյուղերում,այստեղից ու Կապանից էկոլոգոնոսֆերային հետազոտությունների կենտրոնը 10 երեխաների է տարել ստուգման, բոլորը հիվանդ են: Մազերի մեջ կուտակված ծանր մետաղներ են հայտնաբերել, սնդիկ կադմիում, լվանալուց հետո էլ չի հեռանում, պատկերացնո՞ւմ եք ինչ կլինի, եթե անցնի մարդկանց օրգանիզմ սննդի հետ, այլ միջոցներով: Այդ տարրերը քաղցկեղածին հարուցիչներ են»:
Կարդացեք նաև
Մասնագետի խոսքերով` «Հետախուզված հանքավայրերի մեծ մասը պետք է շահագործվի, հատկապես այն մասը, որոնք մինչեւ հիմա շահագործվում էին: Բայց ինչպե՞ս են շահագործում, ես ասացի Քաջարանի հանքավայրից արդյունահանած հանքաքարից մետաղները կորզվել են 60-70%-ով, բացառիկ դեպքեր են եղել, երբ 80%-ով է կորզվել: Կանադայում կորզվում է մետաղների 95%-ը, եթե մենք էլ այդպես կորզենք, եւ մնացած փոքր պարունակություններով թունավոր տարրերը լցնեն պոչամբար, դրանց վնասը տասնապատիկ փոքր կլինի: Խորհրդային տարիներին մշակված տեխնիկատնտեսական գնահատման առկայության պայմաններում հաշվարկված էր՝ Քաջարանի ընդերքից տարեկան պետք է արդյունահանվի 9 միլիոն տոննայից ոչ ավելի հանքաքար: Իսկ կորզումը չի ավելացնում, որովհետեւ սեփականատիրոջը ձեռնտու չէ` երկարատեւ ժամանակ է պետք հարստացումը կատարելու համար»:
Մանրամասն` տեսանյութում
Պարոն Ավագյանի ներկայացմամբ, Հայաստանի ընդերքի պաշարները գնահատվել է 4 տրիլիոն դոլարից էլ ավելի, եւ այն պետք է շահագործվի հարյուրավոր տարիների ընթացքում, այլ ոչ թե շատ կարճ ժամանակում, ինչպես որ ներկայումս կատարվում է. « 4 տրիլիոնը 1 տարվա համար չէ, Քաջարանը 9 միլիոն տոննան հասցրել է 20-ի, իսկ 2 օր առաջ տնօրենը հիմնավորում է, որ կհասցնեն 25 տոննայի: Ինչպես Ճշմարիտյանը 2004 թվականին հիմնավորում էր` եկեք Զանգեզուրի կոմբինատը վաճառենք, թե չէ հետո կկանգնեք կոտրած տաշտակի առաջ, ոսկին, պղինձն ու մոլիբդենը կարժեզրկվեն: 2004-ից հետո, երբ հանքավայրը տվեցին մասնավորին, 2005 թվականի սկզբից մոլիբդենը 5 անգամ թանկացավ, պղինձը` 3,5 անգամ, ոսկին էլ տարեցտարի թանկանում է»:
Մանրամասն` տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ