Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքաշինության տեսչության բաժնի պետի որդին վրաերթ է կատարել

Օգոստոս 11,2013 23:11

Օգոստոսի 11-ին ժամը 21-ի սահմաններում Իջեւան քաղաքի կենտրոնում, շուկայի դիմաց  «Օպել» մակնիշի  34 SP 404  պետհամարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել անհայտ մի քաղաքացու: Վերջինս Իջեւանի բժշկական կենտրոն չի տեղափոխվել: Իրավապահներից ստացված  տեղեկություններով՝ նա  Բերդի տարածաշրջանի բնակիչ է, վթարից վնասվել է նրա  ոտքը, վրաերթից հետո  մեկնել է Բերդ:  Իրավապահները ներկայումս որոնում են տուժածին: Դեպքի կապակցությամբ ճանապարհային ոստիկանությունը քննություն է կատարում:

«Օպել» մակնիշի ավտոմեքենան վարել է Աչաջուր գյուղի բնակիչ Կարեն Օթարյանը, ով քաղաքաշինության պետական տեսչության Տավուշի մարզային բաժնի պետ Ռոբերտ Օթարյանի որդին է:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031