Լրահոս
Օրվա լրահոսը

Զուրաբյանը՝ Տեր-Պետրոսյանի դեմ ստորագրահավաքի մասին. «Թող մի 50 տարի էլ սպասեին» (Տեսանյութ)

Օգոստոս 16,2013 21:00

Ինչպես տեղեկացրել ենք, այս օրերին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ մի խումբ քաղաքացիներ ստորագրահավաք են իրականացնում՝ այս բովանդակությամբ. «Ես` Հայաստանի Հանրապետության Քաղաքացիս, միանում են ներկայացված դատական հայցին ընդդեմ Լեւոն Տեր Պետրոսյանի, առ այն, որ նա 1995թ-ին կեղծելով սահմանադրական հանրաքվեն ժողովրդից խլեց իշխանությունը»:

Այս ստորագրահավաքի մասին մեկնաբանություն տալիս՝ Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հեգնեց. «Թող սպասեին մի 50 տարի էլ անցներ, նոր սկսեին: Ես չգիտեմ այդ նախաձեռնությունն ինչի համար է: Ծիծաղելի է, որովհետեւ բոլորի համար պարզ է, որ շատ ժամանակավրեպ է: Անկախ նրանից, թե ինչքանով են արդարացի նրանց պահանջները, որեւէ տրամաբանության մեջ չի տեղավորվում, թե ինչու 2013-ի ամռանը պետք է բարձրացնել մի հարց, որը վերաբերում է 1995-ին: Եթե այդ մարդիկ այդքան սկզբունքային են, ուրեմն պետք է սկզբունքային լինեին 1995-ից սկսած եւ այդ պահանջները բարձրացնեին այդ ժամանակ կամ գոնե հետեւողականորեն զբաղվեին նման խնդրով: Հենց միայն դա կասկածի տակ է դնում իրենց սկզբունքայնությունը: Բայց ես գիտեմ, որ ոչ միայն  դա, այլ ընդհանրապես մեր վերլուծաբանների վերլուծությունները ցույց են տալիս, որ մի վիճակում, երբ, ըստ էության, կարող ենք ասել կապված նաեւ ամառային այս սեզոնի հետ, ընտրական ցիկլի ավարտի հետ կապված, որոշակի պաուզա կա քաղաքական ուժերի ակտիվության մեջ, մասնավորապես՝ ՀԱԿ-ի ակտիվության մեջ: Եվ հենց այդ պահին, չգիտես ինչու, տարբեր տեղերից մեկ նշանակետին սկսել է մի կազմակերպված գործընթաց, մի ինտենսիվ քարոզարշավ: Էլ չգիտես, պարզվում է, Տեր-Պետրոսյանը չի եղել Ղարաբաղում մինչեւ 96-ը: Իհարկե, դա բթամիտ մի սուտ էր, որն անմիջապես հերքվեց: Եվս մեկ այլ սուտ կապված է Սահմանադրության հետ, հիմա կարող են հիշել մեկ այլ զառանցանք: Այդ բոլորը կարող են նորից վերհիշել եւ, կարծես թե, վերհիշում են»:

Լեւոն Զուրաբյանը զարմանում է՝ եթե իշխանություններն ամեն օր պնդում են, որ ՀԱԿ-ը մեռած է, Տեր-Պետրոսյանը՝ քաղաքական ասպարեզը լքել է, ինչո՞ւ են այդ նույն իշխանությունները կազմակերպում եռանդուն ջանքեր՝ Տեր-Պետրոսյանի վարկաբեկման ուղղությամբ. «Մի կողմ դնենք, որ այս  իշխանություններն այդպես էլ չսովորեցին, որ նման քարոզարշավներն ավելի շատ օգուտ են բերում մեզ, քան թե վնաս: Բթամտությունը նաեւ այս առումով է շարունակվում: Բայց ինքնին այս փաստից կարելի է եզրակացության գալ՝ այս իշխանությունների համար ամենամեծ վտանգն այսօր, հենց իրենց այս ինքնախոստովանությամբ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն է եւ ՀԱԿ-ը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ettentcchi says:

    Բա սրանք ուրիշ ինչ մեթոդներով պիտի պաշտպանվեն Լևոն Տեր-Պետրոսյանից, ինչ ես առաջարկում գան սեղանի ծուրջ նստեն բանավիճեն, իրենց գռուզչիկներով:

  2. Հարություն says:

    «Առավոտն» ավելի շատ հոդված տպեց ու ավելի հաճախ ռեկլամեց այդ ստորագրահավաքը, քան ստորագրություն կա այդ ապուշության տակ։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031