Լրահոս
Օրվա լրահոսը

Ստորագրահավաք ընդդեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի. մեկնաբանում է Վահագն Խաչատրյանը

Օգոստոս 08,2013 18:13
Vahagn Khachatryan

«Ես` Հայաստանի Հանրապետության Քաղաքացիս, միանում են ներկայացված դատական հայցին ընդդեմ Լևոն Տեր Պետրոսյանի, առ այն, որ նա 1995թ-ին կեղծելով սահմանադրական հանրաքվեն ժողովրդից խլեց իշխանությունը». այս օրերին նշված բովանդակությամբ ստորագրահավաք է իրականացվում ՀՀ քաղաքացիների շրջանում:

Aravot.am-ը ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանի հետ զրույցում հետաքրքրվեց՝ ինչպե՞ս  է գնահատում այս ստորագրահավաքի իրականացումը և ի՞նչ քայլեր են նախաձեռնելու: Պարոն Խաչատրյանը պատասխանեց. «Իշխանությունը ժողովրդի ուշադրությունը շեղելու ձևեր է փնտրում: Փոխանակ օֆշորային սկանդալին, գների թանկացման, գազի գնի հետ կապված հարցերին պատասխան տան, իշխանությունը այդ խոսակցությունները մոռացության մատնելու համար պատմություններ է հիշում»:

Այն հայտարարության մեջ, որի տակ պետք է ստորագրեն ՀՀ քաղաքացիները՝ նշված է. «1995թ-ին Հ.Հ. Ազգային ժողովի որոշման համաձայն հանրաքվեի դրվեց ավտորիտար պետական կառավարման համակարգ ներկայացնող Սահմանադրության նախագիծ: Այն հակասում էր պետական իշխանության տարանջատման և հակակշիռների հաստատման ժողովրդավարական սկզբունքներին, ինչպես նաև Սահմանադրության անհերքելի և փոփոխման ոչ ենթակա 1-ին և 2-րդ հոդվածներին, որոնք չնայած բոլոր անօրինականությունների մնացին անփոփոխ: Այդ նախագծով պետության ողջ կառավարումը կենտրոնացվում էր Հ.Հ. նախագահի և որոշ չափով Ազգային ժողովի մեծամասնության ձեռքում: Հ. Հ քաղաքացիները զրկվում էին հանրաքվե նախաձեռնելու իրենց իրավունքից, որը ամրագրված էր Հայաստանի Հանրապետության հռչակագրում և 1991թ-ին օրենքի տեսքով ամրագրված էր և հաստատված Գերագույն խորհրդի կողմից»:

Այս առիթով պարոն Խաչատրյանը պարզաբանեց. «Ամեն ինչ տեղի է ունեցել օրինականության շրջանակներում, հրապարակային, այդ ժամանակվա գործող օրենսդրության շրջանակներում: Իշխանությունը սեպտեմբերից և տարվա ավարտից լավ ակնկալիքներ չունի, գումարած տնտեսական վիճակի վատացումը, ՌԴ տնտեսական վիճակի վատթարացումը, որը ազդելու է ՀՀ տնտեսության վրա: Այս քայլը շատ բնորոշ է իշխանությանը, առանց նրա միջամտության ոչ ոք նման նախաձեռնություն չէր ցուցաբերի»:

Հայտարարության տեքստում նաև նշված է. «Հավատի կորուստը ապագայի հանդեպ հանգեցրեց մեզ համար ահռելի չափերի հասնող արտագաղթի: Իշխանության զավթման արդեն հաջորդ տարում 1996 թ-ին հնչեց անկեղծ խոստովանություն, որ եթե նույնիսկ քաղաքացիների 100% -ը այլ որոշում կայացնեն, միևնույն է իշխանությունը չենք հանձնի: Առ այսօր բոլոր ընտրությունները և հանրաքվեները առանց կեղծիքների չեն կայացել: Այդ դեպքերից հետո անցել է 18 տարի, բայց մինչ այժմ ոչ ոք պատասխան չի տվել»:

Վ. Խաչատրյանից հետաքրքրվեցինք՝ ինչու՞ պետք է պատասխանատվություն կրի Լ. Տեր-Պետրոսյանը: Նա պատասխանեց. «Դա պատահական չէ: Իրականում Լ. Տեր-Պետրոսյանը այն եզակի մարդն է, որ կարող է իր շուրջ համախմբել մարդկանց հենց իշխանությունը ժողովրդին սահմանադրական կարգով վերադարձնելու հարցում:
Պատահական չէր նաև ԼՂՀ ռեպորտաժը հրապարակային դարձնելու ժամանակ, երբ փորձում էին Տեր-Պետրոսյանի դերը ԼՂՀ պատերազմում նվազեցնել և հավասարեցնել զրոյի: Բոլոր դեպքերում իշխանությունը միշտ փորձել է Լ.Տեր-Պետրոսյանին ստվերում պահել, բայց հատկապես վերջին շրջանում չի ստացվում: Նաև պատմության մեջ մնալու խնդիր են փորձում լուծել, ինչը ևս չի ստացվում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (15)

Պատասխանել

  1. Armine G says:

    Ժողովուրդ, եկեք այսպիսի սադրանքների չենթարկվենք: Մեր ուժերը պետք է ուղղենք ներկայիս հարցերը լուծելու վրա, այլ ոչ թե անցյալի անցած-գնացած նաև խեղաթյուրված դեպքերի վրա:

  2. dyadyur says:

    Այն,որ անկախությունից հետո նախագահական աթոռին հայտնված բոլոր երեք նախագահները ( եթե այսպես շարունակվի, չեմ բացառում նաև չորրորդին) վաղ թե ուշ պիտի կանգնեն անկախ դատարանի առաջ,դա անխուսափելի է:Սակայն դա հնարավոր է միայն նորմալ իշխանություն ունենալու դեպքում:Այնպես որ, այսօր դեռ շատ վաղ է խոսել այդ մասին;Ուստի ,տվյալ դեպքում համամիտ եմ նախկին ՀՀՇ-ական Վահագն Խաչատրյանի հետ (սա թերևս առաջին դեպքն է,որ համաձայնվում եմ որևէ ՀՀՇ-ականի հետ,թեկուզ և նախկին),որ այդ ,,ստորագրահավաք,, կոչվածը կազմակերպված է իշխանության մեջ տաքուկ տեղավորված որևէ ,,շուստրյակի,, կողմից, անմիջականորեն իրենց վերաբերվող հարցերից շեղելու նպատակով (իսկ դրանք շատ-շատ են):Տակտիկական տեսանկյունից գուցե և գրագետ քայլ է,սակայն շատերը կգիտակցեն,որ այդ խայծին մոտենալ անգամ չարժի,քանի որ եթե անգամ տասը միլլիոն ստորագրություն էլ հավաքվի, ոչ գործող Նախագահը,ոչ էլ որևէ մեկը չի կարող խախտել ,,էն գլխից,,ձեռք բերված պայմանավորվածությունը:Մնում է սպասել,մինչև գա հաշիվ պահանջելու ժամանակը:

  3. Արմեն Վռշիկյան says:

    Ալասերված կոմունիստական կուսակցությունից ծնվեց մուտանտ ՀՀՇ-ն,որից էլ ծնվեց հոգեկան հիվանդ ՀՀԿ-ն,դրա համար Հայաստանի Հանրապետությունն այս 0րին է:Սա է իրական խրոնոլոգիան ,բա ինչ եք կարծում :Սա վերջն է և սկիզբը նորի:Ինչպես ասում է ժողովուրդը.«Աստված էլ բեթարից ազատի…»:

  4. Ruben says:

    Լ. Տ.-Պետրոսյանին դատելուց առաջ անհրաժեշտ է Ռուսաստանում (Սիբիրի հյուսիս-արեւելքյում) կամ Նիգերիայում (օվկիանոսի ափին) վարձակալել քրեակատարողական գաղութ 300000 (նվազագույնը) կալանավորների համար: Լ. Տ.-Պետրոսյանը իր հետևից քաշտալով շատերին կտանի, Սարգսյանականներին, Քոչարյանականներին և Վահագն Խաչատրյանին նույնպես: Գոնե օդը, որը միայն Հայաստանում է վաճառվում, կմաքրվի:

  5. ՀՄ says:

    Այսօրվա խայտառակ իրավիճակի հիմնադիր ՛՛նախագահը՛՛ հենց ԼՏՊ-ն է,
    Նրա ԴԱՏԵԼԸ ԿԼԻՆԻ ՍԿԻԶԲ ազատվելու այն անձանցից, ովքեր խոչընդոտել և խոչընդոտում են
    հայոց պետականության ստեղծմանը: Ովքեր հիմք դրեցին անօրինականություններին:
    Ցավ է որ այսօր ՛՛ընդիմադիր ՛՛ են խաղում նրանք, ովքեր առաջին ծծեցին ժողովրդի արյունը, փոշիացրեցին հանրապետության մտավոր և տնտեսական ունեցվածքը:
    Այսօրվա իշխանական ՛՛վերնախավի՛՛ մեծ մասը ԼՏՊ-ի օրինական ժառանգներն են և նրանք իրենց՛՛հոգևոր հորը՛՛ չեն դատի:

    Պրն Խաչատրյանը լավ գիտե ժողովրդի բարեհոգ մոռացկոտությունը.

    ՛՛Լ. Տեր-Պետրոսյանը այն եզակի մարդն է, որ կարող է իր շուրջ համախմբել մարդկանց հենց իշխանությունը ժողովրդին սահմանադրական կարգով վերադարձնելու հարցում՛՛
    ԱՅՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐ լևոն տեր պետրոսյանը ԲՌՆԱԶԱՎԹԵՑ 1996_ԻՆ: Այսօր ուզում է վերադարձնել 1996-ի գողացածը:……..

  6. Համլետ says:

    Կառավարող հանցագործ խունտայի հոգեվարքը կասեցնելու ևս մեկ հիմար ու հումորային նախաձեռնում…Սերժն արդեն ընկել է ծովը՝ ձեռը փրփուրներին է գցում:Հնարավոր է նաև,որ փրփուրի փոխարեն բռնի մի ուղիղ բուսնած խիյար,ու՝ ուրիշ ոչինչ…

  7. Էլլա says:

    Ինչ մեղք եք ժողովուրդ…. լուրջ էլ խոսքեր չունեմ: Արժեզրկված մարդիկ…
    Լևոն Տեր Պետրոսյանի համբերություն ծով ա, ուղղակի հիանում եմ իրա համբերությամբ:

    • Ruben says:

      Իմ համբերությունը օվկիանոս է: Դուք չեք կորցրել երեխա, ընտանիք, հարազատներ, զինակիցներ, ընկերներ եւ հարազատներ այդ արարածի անմիջական հրահանգով:

      • Հարություն says:

        Եթե նման փաստ ունեք, այդ փաստերի համար դատի տվեք։ Իսկ սահմանադրության համար կարող եք դատի տալ սահմանադրական հանձնաժողովին, որն ամիսներ շարունակ գրում, մշակում ու համալրում էր սահմանադրությունը և որը մեծամասամբ բաղկացած էր ըննդիմադիր պատգամավորներից։

        • Ruben says:

          Հնարավորության դեպքում դատի էլ կտամ («Всему свое время»):
          Դուք նկատի ունեք «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ՞Վ»-ը:

      • Ettentcchi says:

        Մեղկ ես:

  8. David says:

    Հարգելի Էլլա,

    Մի օր պիտի պատասխան տա ավազակապետության հիմնադիրը, եթե ոչ , այդ դեմքում ոչ մեկն էլ իրավունք չի ունենա ներկա իշխանություններից ինչոր մի բան պահանջել: Կա մեկը այստեղ, օվ կարծում է, որ 1996 թ. Նախագահական ընտրությունները առամց կերծիքի անցավ, եթե Լ.Տ.Պ ազնիվ ու մի փոքր հայրենասիրություն ունենար և ինչու չէ տղամարդ լիներ, համեստ ու բարեկիրդ ձևով կշնորհավորեր իսկական հաղթողին` Վազգեն Մանուկյանին, հաջորդ ընտրություններին կփորձեր վերընտրվեր: Բայց էդ մարդը գնաց գռի տարբերակին, բանակը հանեց ժողովուրդի դեմ:

  9. Արմեն says:

    Լևոնի մասին Վահագն Խաչատրյանից են հարցնում :)))

    Աղվեսն իր պոչն է վկա կանչում :)))

  10. Gago says:

    Որ կարդում եմ մեկնաբանությունները մի պահ մտածում եմ եսելա մեր ժողովրդին քիչ,հիմա լավա որ սաղիտ սերժը պրեսի տակա պահում,ամեն ինչը թանկացրելա մարդիք օրվա հաց չունեն,4 կողմից թալանում են ժողովրդին:Սրանք սաղ Լևենի թուլեքն են ելաց եսօր արդեն դատի են տալիս:10000 դրամով ձեն եք տալիս դրանիցա սենց,Լևոնի,դաժե Վանոնել գալու ժամանակնա,որ ես սութի գողերին նակազատ անեն մենքել իրենց թիկունքին լինենք:Սերժը պողի համար իրենել պետություննել ծախելա Եվրամիությանը դրա համարել եսօր Պուտինը սենցա մեզ վերաբերվում սաղ խոպանչիներին դեպորտա անում ասւմ գնացեք ձեր Եվրոպաներում աշխատեք, եսելա մեզ քիչ

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031