Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիահայերը կարծում են, որ կորցրել են Հալեպը, բայց գտել են Հայաստանը

Օգոստոս 23,2013 23:22

«Սիրիահայ երիտասարդ երգիչ-երգչուհիները, պարուհիները իրենց տաղանդով կզարմացնեն հանդիսատեսին: Նպատակն է ցույց տալ հայերին, որ սիրիահայերը նույնպես տաղանդավոր են եւ սիրում են իրենց հայրենիքը, արդյունավետ աշխատանքներ անելով հայրենիքի համար»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում սիրիահայ երաժիշտների մասնակցությամբ բացօթյա համերգ֊-փառատոնի մասին նշեց սիրիահայ ակտիվիստ, միջոցառման կազմակերպիչներից Վրույր Բիլեմջյանը:

Նրա խոսքով իրենք կստեղծեն նոր կյանք եւ նոր արժեքներ: Հայերի եւ սիրիահայերի միջեւ բարեկամությունը հաստատուն է: Սիրիահայերի մեծամասնությունը հույս ունի, որ Սիրիայի վիճակը կբարելավվի եւ նրանք կվերադառնան, բայց նաեւ մեծ ցանկություն կա մնալ հայրենիքում, ապրել, սովորել, աշխատել եւ արարել: Հայաստանը կհզորանա եւ կզարգանա:

ՄԱԿ-ի հայաստանյան փախստականների գրասենյակի արտաքին կապերի համակարգող Անահիտ Հայրապետյանի համոզմամբ` միջոցառումը շարունակական է.

«Բարի ավանդույթ կա, սիրիահայերը կարծում են, որ կորցրել են Հալեպը, բայց գտել են Հայաստանը: Միջոցառման 90%-ը սիրիահայեր են, նրանք բոլոր ժանրերում են տաղանդավոր: Մենք մեծ հարստություն ունենք` 10.000 սիրիահայ այսօր մարգարիտ լինելով մեծ շունչ են հաղորդում իրենց ջանասիրությամբ եւ հայրենասիրությամբ: Հայաստանը ոգեշնչման վայր է իրենց համար, արվեստը հարյուրապատիկ անգամ աճել է»:

Երգչուհի Զարուհի Բաբայանի խոսքով, երաժշտությունը միավորել է սիրիահայերին եւ արվեստագետներին: Այս միջոցառումը առիթ կլինի, որ սիրիահայերը չվերադառնան Սիրիա, այլ նոր շնչով ու եռանդով մնան հայրենիքում:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031