Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք Կոմանդոսի պատճառով կորցրինք Շահումյանը, որը մինչև հիմա Ադրբեջանի ձեռքի տակ է»

Օգոստոս 28,2013 16:50

«Խոջալո՞ւն: Ո՞նց թե ձախողվել է, դա առաջին օպերացիան էր, որ շատ հաջող անցավ: Խոջալուն նշանավոր օպերացիա էր, ինչպե՞ս թե ձախողվել է: Դա այն օպերացիան էր, որի ժամանակ մենք ընդամենը երեք հոգի ենք կորցրել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը՝ անդրադառնալով Արկադի Տեր-Թադևոսյանի հայտարարություններին:
Հիշեցնենք, որ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը «Առաջին լրատվական»-ին տված իր հարցազրույցում ասել էր, թե «Սասուն Միքայելյանն ինչո՞ւ չի ասում՝ Խոջալուի գործողությունից առաջ, երբ Դալիբալթայանը ձախողեց այն, հետո և՛ Շուշին, և՛ Խոջալուն Վազգեն Սարգսյանը վերագրեց Դալիբալթայանին»:
«Խոջալուն օրինակելի օպերացիա էր: Ես չեմ էլ ուզում նրա ասածների մասին խոսել, որովհետև նա չի էլ հասկանում, թե ինչ է օպերացիան, ինչպես ենք դա արել: Ո՞վ է նա, որ ես իջնեմ իր մակարդակին ու մեկնաբանեմ նրա ասածները: Անգրագետի մեկը»,- շարունակեց Գ. Դալիբալթայանը:
«Կոմանդոսը մեր ենթական էր, նա ի՞նչ իրավունք ուներ առանց մեզ տեղյակ պահելու որևէ բան անել: Նրա մասին չեմ էլ ուզում խոսել: Նա ինձ համար Կոմանդոս չէ, ես նրան ոչ մի անգամ Կոմանդոսի տեղ չեմ դրել: Ո՞վ է նա, որ Կոմանդոս լինի: Կոմանդոսը հրամանատար է: Նա մարդ չէ, ի՞նչ խոսեմ նրա մասին: Ինքն է իրեն Կոմանդոս հռչակել»,- ավելացրեց Գ. Դալիբալթայանը:
Ա. Տեր-Թադևոսյանը հակադարձելով Սասուն Միքայելյանին՝ ասել էր. «Ինչո՞ւ Սասունը չի ասում՝ երբևէ Վազգեն Սարգսյանին տեսե՞լ է զենքը ձեռքին, որ ինձ հարց է ուղղում, թե ես տեսե՞լ եմ Ռոբերտ Քոչարյանին զենքը ձեռքին»:
«Վազգենը միշտ ֆրոնտում էր, նա այնպես էր գնում, որ մարդ չէր էլ իմանում: Նա իրեն ցույց չէր տալիս, բայց դժվար տեղերն էր գնում: Արկադին ի՞նչ պետք է իմանար, թե որտեղ է Վազգենը: Վազգենի գործողությունները նրան ո՞վ էր ասում: Ես ավելի երկար կխոսեի, եթե ուրիշ մարդ լիներ, ոչ թե էդ Արկադին»,- ասաց Գ. Դալիբալթայանը և շարունակեց. «Թող նա մտածի այն մասին, թե ինչպես կորցրինք Շահումյանի շրջանը, Մարտակերտի և Մարտունու հողը կորցրինք: Իր անգործության արդյունքում: Թող դրա մասին խոսի: Ես գնացի այնտեղ, խնդրեցին, որ դրան շպրտեմ դուրս, ես էլ ուղարկեցի այստեղ: Ազատել ենք, որովհետև վեր էր ընկել, չէր ղեկավարում, բայց հրամանատար էր նշանակվել այնտեղ: Ո՞վ պետք է պատասխան տա Շահումյանի համար: Մենք նրա ղեկավարությամբ կորցրինք Շահումյանը, որը մինչև հիմա Ադրբեջանի ձեռքի տակ է»:

 

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (12)

Պատասխանել

  1. Հրանտ says:

    Ամոթ է ամոթ մեծ մարդ ես՝

    Կոմանդոսին էդ անունը ժողովուրդն է տվել դու էլ նրա հաղթանակները ճաշակած մեծիկ-մեծիկ աստղեր շահած հերթական անշնորհակալն ես:

  2. Զարինե says:

    Ցավալի է, որ պատերազմի ժամանակ միասնական, մի բռունցք դարձած մեր հերոսները խաղաղ պայմաններում միմյանց մասին այսպես են արտահայտվում,ցավալի է….

  3. Ruben says:

    Անհնարին է գնահատական տալ այս գեներալի հայտարարություններին: Իզուր չէին ասում, որ այս մարդը հոգին կորցրել է Պրիշիբում (մոտոհրաձգային 22-րդ գունդ), խիղճը՝ Լենքորանում, ազգությունը՝ Կիրովաբադում: Արդյունքում դարձավ կրթված զինվորական, բայց ոչ մարտական:
    Պպատվո վարքականոնը չի կարելի խախտել:

  4. Հայկ says:

    Պարոն Դալիբալթայան Կոմանդոսը կոնկրետ Ձեր մասին ասել էր որ դուք Վազգենին «շնորհքով» գովում էիք դրա համար էլ նա Շուշիի օպերացիան հանիրավի Ձեզ է վերագրել:

    Դուք ուղղակի հարցին պատասխանելու փոխարեն խոսքը կտուրն եք գցում ու անվայել վիրավորանքներ հասցնում նրան: Բանը հասցնում եք նրան որ ժողովրդի նրան տրված Կոմանդոս աննունն էլ էք ուզում հետ վերցնել: Դա ուսադիրի աստղ չի որ պոկեք՝ դա միայն տվողը կարող է հետ վերցնել:

    Պարոն դուք զինվորական եք ուղիղ հարցին ուղիղ պատասխան տվեք:

  5. Spartak says:

    Սա խայտառակություն է: Անչափ վատ եմ զգում:Ազգի հերոսները բռնել են բամբասանքի տուտն ու ով ում որքան կարող է վատաբանում է:Սա է հենց թշնամու ջրաղացին ջուր լցնելը:Մեր լրագրողն էլ շաբաթից ավելի, միկրոֆոնն առած, սրա-նրա դուռն է գնում ՝ ասեկոսն ու բամբասանքն ավելի թեժացնելու, մարդկանց միմյանց դեմ հանելու համար:Հիմա հերթը բոլորիս կողմից հարգված Կոմանդոսի՞նն է:Ճիշտը վերջակետ դնելն է:Պատերազմը հաղթած բոլոր զինվորներն էլ՝ շարքայինից մինչև գեներալ, արժանի են հարգանքի ու մեծարման:

  6. Sona says:

    Լավ էլի, չեք ամաչում, պրն Դալիբալթայան, էս ինչեր եք խոսում, ժամանակին դուք էիք ուզում Շուշիի հաղթանակը ձեզ վերագրել, այն դեպքում, երբ դա Կոմանդոսի փայլուն օպերացիայի շնորհիվ ազատագրվեց: Նախանձությունից եք այդպես խոսում, չեք կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ դրսից եկած զինովարականը կարճ ժամանակահատվածում սիրվեց ժողովրդի կողմից: Ու վերջ տվեք ձեր վիրավորանքներին, ամոթ է:

  7. Ռիտա says:

    Ամոթ է.Ղարաբաղցիները լավ գիտեն.ով ինչ է արել:Կոմանդոսը այն մարդն է ,ով թողեց ամեն ինչ և եկավ Ղարաբաղ ու փայլուն հաղթանակներով ոգևորեց հայ ժողովրդին:Հարևան ժողովրդին եք մեղադրում թշնամաբար վերաբերմունքի համար,իսկ դուք ինչպես եք վերաբերվում իրար նկատմամբ:

  8. Պրոֆեսոր says:

    Շահումյանը հանձնվեց ՀՀՇ-ի ղեկավարության եվ Ձեր նմաների դանդաղկոտության շնորհիվ…ժամանկին գումարը չհասավ ռուսներին… Կոմանդոսին գնահատական տալու իրավունք չունեք… Ամենամեծ գնահատական տվել են ժողովուրդը եվ ռուսները… Կալցո օպերացիայի ժամանակ Մոսկվայից հեռուստատեսությունով հայտնեցին, որ Արցախում մարտական գործողությունները ղեկավարվում է Աֆղանստանում ծառայած «Գորնայա Լիսա» կլիչկայով զինծառայող…
    Ավելի լավ է հետագա սերունդների համար ճշմարտությունն ասես, թե ովքեր որոշեցին Արծվաշենի հանձնումը… հետո ինչպես եղավ, որ դրանից հետո, նոր տարվա շեմին, ազերները գրավեցին բարձունքը եվ քնած սպանեցին քնած զին անձնակազմին, գյուղի բնակիչներից զոհվեցին… այդ շրջանի պատասխանատուն Խաչատուրովն էր?…

  9. Հայկ says:

    Կոմանդոսի խաթրին չկպնեք: Շահումյանը հանձնվեց դավաճան Լևոնի կողմից: Նայեք այս հատվածը, որտեղ Պետոն խոսում է Շահումյանի անկումի մասին և տեղեկացնում, որ Հատուկ գունդը առանց կռվի նահանջել է, իսկ Հատուկ գունդը դտնվում էր Վազգեն Սարգսյանի և Լևոնի թևի տակ: https://www.youtube.com/watch?v=Bk7wIkPiC68 Այսքանից հետո պարզ է, թե Հատուկ գունդը ինչու չի կռվել և ով է կռվի դաշտը լքելու հրաման տվել:

  10. Հայկ says:

    Իսկ Արծվաշենի հանձնումը նորից Վազգենի և Լևոնի ձեռքի գործն էր: Հարցրեք Արծվաշենցիներին, նրանք ասում են, որ Վազգենը եկավ Արծվաշեն և ասաց, որ պետք է ժողովուրդին դուրս հանենք ու նոր սկսենք կռիվը: Այսպես են խաբել ու դատարկել Արծվաշենը, որից հետո թալանի են ենթարկել ու հանձնել: Սա էլ չենք մոռանում:

  11. Норайр says:

    Талантливые люди всегда неудобны. Вот и все завыли. На Командоса. Что с военной точки зрения он прав, трудно спорить. Его высказывание политически не удобны? Так он и не политик. Зачем ему быть удобным? Пусть “паркетники” стараются быть удобными. А легенды рассказывать про Вазгена Саргсяна, или Роберта Кочаряна имеют право. Своим внукам. Нам не стоит. Мы еще живы и все помним. На войне Вазген был как камень в башмаке, а про Кочаряна лучше замолчать. Смешно!

Պատասխանել Ռիտա

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031