Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Պարզվել է 50 միլիոն դրամ ոսկեղենի գողության 2-րդ մասնակցի ինքնությունը

Օգոստոս 30,2013 17:28

Բացահայտվել  է Իջեւան համայնքի ավագանու անդամ, գործարար Արտակ Խաչատրյանին պատկանող ոսկեղենի  խանութից  2012թ.  դեկտեմբերի լույս 25-ի գիշերը  մոտ 50 միլիոն դրամ արժողությամբ ոսկյա եւ արծաթե   զարդերի  գողությունը: Այս գործով կալանավորվել է 1981թ. ծնված Գ. Ս.-ն, ով  Իջեւան քաղաքի բնակիչ է, ծննդով Բերդի տարածաշրջանից, բնակվել է Ռուսաստանի Դաշնությունում: Նա նախկինում Ռուսաստանում  դատապարտվել է:

Տավուշի մարզի դատախազությունից տեղեկացանք, որ  պարզվել է այս հանցագործություն երկրորդ մասնակցի ինքնությունը, նա նույնպես Իջեւանի բնակիչ է՝ արմատներով Բերդի տարածաշրջանից:  Գողոնը հայտնաբերված չէ, իրավապահներին հայտնի է գողացված ոսկե զարդերից մեկի գտնվելու վայրը:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031