Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի «Լիճքվազ-Թեյ» ոսկու հանքավայրից հափշտակել են 13 տոննա հանքաքար, որից 3 տոննան տեղափոխել է լաբորատորիա և կորզել ոսկին

Նոյեմբեր 17,2026 11:13 Share
Աջակցեք aravot.am-ին

Shamshyan.com. Հոկտեմբերի 21-ին առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Սյունիքի մարզային վարչությունում ստացված հավաստի օպերատիվ տվյալներն իրացնելիս ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Սյունիքի մարզի բնակիչ 61-ամյա Անաստաս Հ․-ն, ոսկու հանքաքարի արդյունահանման ոլորտի մասնագետներ՝ Սյունիքի մարզի բնակիչներ 44-ամյա Սարգիս Շ․-ի, 57-ամյա Արամ Ա․-ի, 42-ամյա Արտյոմ Մ․-ի և 46-ամյա Վահագն Ա․-ի ներգրավմամբ, նախապես կազմակերպելով տեսախցիկների անջատումը, Մեղրի համայնքի Թխկուտ բնակավայրին հարակից «Լիճքվազ-Թեյ» ոսկու հանքավայրի 16-րդ երակ կոչվող հատվածից հափշտակել է մեծ քանակությամբ ոսկու հանքաքար։

Պարզվել է, որ մասնավորապես 10 տոննա հանքաքարը կուտակվել է հանքավայրի տարածքում, իսկ շուրջ 3 տոննան տեղափոխվել է Արաքսաշեն թաղամասում գտնվող Անաստաս Հ․-ին պատկանող չգործող քարի արտադրամասին հարակից ոչ բնակելի շինություն։

Հանքաքարը թաքցրել են այնտեղ տեղադրված բեռնատարների կոնտեյներներում, որից հետո 2-րդ հարկում պատրաստված ոսկու կորզման լաբորատորիայում, Երևանից ձեռք բերված քիմիական նյութերի օգտագործմամբ, կորզել են ոսկին։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել