Այսօր Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց «Դինո Գոլդ մայնինգ» ընկերության ներկայացրած հայցի վճիռն ընդդեմ ակտիվիստ Եղիա Ներսիսյանի:
Հիշեցնենք, որ Կապանում հանք շահագործող «Դինո Գոլդ մայնինգ» ընկերությունը դատական հայց էր ներկայացրել բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսիսյանի դեմ՝ մեղադրելով նրան զրպարտության մեջ այն բանի համար, որ նա ԱՄՆ-ում հայ համայնքի հետ հանդիպումների ժամանակ իր ելույթներից մեկում, բարձրաձայնել է իրեն հասած տեղեկություններ՝ հանքագործների նկատմամբ տեղի ունեցած ոտնձգությունների մասին:
Դատավորը նիստին ներկայացավ 45 րոպե ուշացած, ապա վճռեց` Եղիա Ներսիսյանից բռնագանձել մեկ դրամ հօգուտ ընկերության, որպես փոխհատուցում զրպարտության դիմաց եւ 1500 դրամ` որպես պետական մուտքի գումար:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դատավորը գլուխը պատին տվեց: Եղյաին այդ սողունները՞ պետք է դատեն: