


CSIT-2013 գիտաժողովի նպատակն է նպաստել գիտական գաղափարների փոխանակմանը միջազգային հետազոտողների միջեւ լայն մասշտաբով, մասնակիցներին հնարավորություն տալ շփվելու, ներկայացնելու իրենց վերջին հետազոտությունների արդյունքները եւ կիսվելու իրենց բազմաբնույթ փորձը համակարգչային գիտության եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում:
Գիտաժողովին, հայ մասնակիցներից բացի, մասնակցեցին 60-ից ավելի գիտնականներ՝ աշխարհի տարբեր երկրներից:
Յուրի Շուքուրյանի խոսքով՝ Հայաստանում որոշակի արդյունքներ են ստեղծված, որոնք հետաքրքիր են հասարակությանը եւ գիտական հանրությանը:
Կարդացեք նաև
Ինֆորմատիկայի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Մարանջյանի համոզմամբ նմանատիպ միջոցառումները շատ կարեւոր են: Այսօր չկա մի բնագավառ, որտեղ համակարգիչ չօգտագործվի եւ անհրաժեշտ չլինի:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ


















































