Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանյանի աջակիցները ակտիվիստներին «բոմժեր» անվանեցին. (Տեսանյութ)

Հոկտեմբեր 15,2013 21:26

«Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» քաղաքացիական նախաձեռնությունը «Ծածկած շուկայի» դիմաց ամենօրյա իր ակցիաները այսօր անցկացրեց  Կոմիտասի պողոտայում գործող Yerevan City սուպերմարկետի դիմաց:

akcia-1

City տանող Ճանապարհին  ակտիվիստները բոլոր անցորդներին կոչ էին անում բոյկոտել Yerevan City սուպերմարկետների ցանցը, այնտեղից առեւտուր չանել, չհարստացնել օլիգարխին եւ չնպաստել հուշարձանների վանդալիզմին: Այդ պահին ակտիվիստներին մոտեցավ տարեց մի կին՝ նախ հարցրեց «Րաֆֆու խումբն ե՞ք», հետո, երբ իմացավ Րաֆֆու խմբից չեն, հարձակվեց. «Դուք ի՞նչ իրավունք ունեք Սիթիի ղեկավարին վիրավորեք: Հավաքվեք ու գնացեք ստեղից, դավայ․․․ Իրավունք չունեք նրան վիրավորել: Մեր հանրապետությունը պետք է առաջ գնա, հրապարակի Սիթին էլ պետք է բացվի, որ դուք ուրախանաք: Ցվրվեք»:

IMG_1259

Արդեն Yerevan City սուպերմարկետի դիմաց ակտիվիստներին դիմավորեցին գործարար, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի աջակիցները, մեծ մասը «Ծածկած շուկայի» դիմաց հավաքվող աջակիցներն էին, մյուս մասն էլ ներկայանում էին սուպերմարկետի աշխատակիցներ: Նրան կրկին դրոշներով, սուլոցով ու մանկական խաղալիքներով էին: Ակտիվիստներին էլ «բոմժեր» էին անվանում ու գոռում՝ «բոմժեր հեռացեք, դավայ, դավայ հեռացեք»:

Ակտիվիստներն էլ հակադարձում էին՝ «բոյկոտ City»: Հետո ակտիվիստներից Վարդան Հակոբյանը դիմեց ոստիկաններին՝ դժգոհելով՝ ինչո՞ւ չեն միջամտում, երբ իրենց վիրավորում են՝ բոմժ անվանելով: Ոստիկանը վիճաբանության մեջ մտավ ակտիվիստների հետ, նախ ասաց՝ վիրավորանք չէ, հետո զայրացավ, երբ ակտիվիստը հակադարձեց, թե այդ դեպքում ձեզ հանգիստ կարո՞ղ եմ բոմժ անվանել: Ոստիկանն էլ լռեց ու ասաց. «Ինչո՞ւ եք ձեր վրա վերցնում, դուք բո՞մժ եք: Ձեզ չեն ասում»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Մանրամասները` տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031