Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում էլ կթույլատրե՞ն ընտանեկան ինտիմն ու անասունների հետ սեռական կապը (Տեսանյութ)

Հոկտեմբեր 16,2013 17:03

«Քրիստոնյաներն ընդդեմ մարդկանց համարակալման» միության նախագահ Խաչիկ Ստամբոլցյանն այսօր նույնպես մասնակցում էր «Ոչ գենդերային այլասերմանը» նախաձեռնության կազմակերպած ակցիային:

«Եկել ենք մարդկային այլասերման դեմ պայքարելու: Ամբողջ աշխարհում խնդիր է դրված` մարդուն համարակալել, դարձնել կենդանի, դեմ դուրս գալ աստվածային բոլոր օրենքներին եւ հասարակությունը դարձնել կառավարելի: Բոլոր միջազգային կազմակերպությունները խնդիր են դրել մարդկությանը ոչնչացնել, թողնել մեկ միլիարդ եւ կառավարել: Դրա համար օգտագործում են բոլոր միջոցները` արաբական գարուն, գունավոր հեղափոխություններ»,- ասաց Խաչիկ Ստամբոլցյանը:

Ըստ նրա, «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման» մասին օրենքը նույնասեռականներին աջակցելու առաջին քայլն է. «Սրանից հետո գալու է հատուկ օրենք գենդերի մասին, որ թույլ տան միասեռականներն ամուսնանան, հետո օրենք, որտեղ երեխային դաստիարակելու իրավունք էլ չունես, խոսեցիր՝ երեխան կզանգի ոստիկանություն, կգան երեխային կօտարեն, կհանձնեն միասեռականներին որդեգրության»:

Քրիստոնյաների միության ղեկավարին անհանգստացրել է, որ Եվրոպայում փորձ է արվում թույլատրել ազգականների ամուսնությունը. «Ամուսնության իրավունք տան հորը դստեր, մորը՝ որդու հետ: Սա էլ անվանում են ընտանեկան ինտիմ: Օբաման 2 տարի առաջ օրենք է ստորագրել, պաշտոնական հայտարարել ` զինվորներն իրավունք ունեն սեռական հարաբերություն ունենալ կենդանիների հետ, բայց եթե կենդանին 750 ամիս փոքր է, չի կարելի… էս ամենը չոքելու է բոլորիս դռների առջեւ, մեր երեխաների առջեւ»:

Աղմկահարույց օրենսդրական փաթեթում փոփոխություններ անելու եւ մտահոգիչ դրույթներն ամբողջությամբ հանելու պահանջով այսօր նախաձեռնության անդամները գրավոր դիմում հանձնեցին կառավարությանը:

«Նախնյաց հետքերով» հ/կ նախագահ Արման Մխիթարյանն էլ նախքան նամակը հանձնելը, հստակեցրեց իրենց պահանջները. «Չեղյալ համարել 57 օրենքը, օրենքով արգելել գենդերային այլասերումների քարոզը, գենդերային գաղափարախոսության միջազգային օրենսդրական պարտավորությունները»:

Մանրամասները տեսանյութում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Վանեցի says:

    Արվագետ եմ արվամոլ
    Այլասերված ահավոր
    Ականջօղը ականջիս
    Աղջիկներին՝ անսովոր
    Արուներին՝ անձկակեզ
    Անասունս աներես։
    Ամենուրեք այպանված
    Առհամարված անպատված
    Անպատկառս անպտուղ
    Արարածս ախտավոր
    Արատավոր անամոթ
    Ահաբեկված ամենուր
    Անիծվածս անսերունդ
    Անմխիթար ապերջանիկ
    Անճոռնիս անցակալի
    Անբայրացկամ անողոք
    Ամբոխից եմ անգոսված
    Առհամարված անպատված
    Ապիրատս անխնա
    Անհաճո ու անօգուտ
    Անփառունակ անձկալի
    Ավելորդս անտեղի
    Արժեքազուրկ ատելի
    Անցնում եմ այս
    Աշխարհից անցավոր
    Անհիշատակ անհետ
    Անհույս ապարդյուն ու
    Առհավետ անսերունդ…

    • Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

      Կատարյալ սխալ ու անբովանդակ խզբզոց:

      Այս արևի տակ ծնված ցանկացա՛ծ մարդ արարածի ԱՐԺԵՔԸ շատ ու շատ ավելին է,քան իր սեռականությունը:

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Այս մորուքավոր «արդարության ջատագով» Խաչիկ Ստամբոլցյանի ասածները լրիվ ԱՆՀԻՄՆ են, անհեթեթ ու զավեշտական:

    Թուրքիայի նախկին գաղտնի գործակալ «չեղած» այս Խաչիկ Ստամբոլցյան կոչվածը ժամանակին պառկեց ատոմակայանի առաջ,որ փակեն: Ցրտից ու լույս չունենալուց ԿԵՍ ՄԻԼԻՈՆ հայ ստիպված հեռացավ:Դրանից հետո միայն սրանք բացեցին ատոմակայանը: Խաչիկ Ստամբոլցյանների նմանները մնացին Հայաստանում ու հիմա իբր թե «պայքարում» է «այլասերման դեմ»: Խաչիկ Ստամբոլցյանը ԲԱՆՏՈՒՄ պիտի լիներ՝ երկիրը հայաթափելու համար,այլ ոչ «անկախ» «կարծիքներ» հայտներ:

    ՀԳ.Այ քեզ տարօրինակ հ/կ-ի անուն. իսկ ի՞նչ կապ ունի որևէ կրոն “մարդկանց համարակալման” հետ:

Պատասխանել Վանեցի

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031