Լրահոս
Օրվա լրահոսը

«Քոչարյանն ու Սարգսյանը երկուսով պետք է պատասխան տան Մարտի 1-ի համար»

Հոկտեմբեր 18,2013 11:13

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Մարտի մեկի ողբերգական իրադարձությունների զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, ով նաև «Մարտի մեկ» ՀԿ-ի նախագահն է, ողջունեց Սաքունցի նախաձեռնությունը՝ միևնույն ժամանակ ասելով, որ չի կարծում, թե նրանց կհարցաքննեն․ «Ես շնորհակալ եմ Արթուր Սաքունցին, որ նա Մարտի մեկի հարցը բարձրացնում է, որովհետև որոշ մարդիկ արդեն մոռացել են Մարտի մեկն առհասարակ, բայց ես չեմ հավատում, որ նրանց կհարցաքննեն: Եթե հարցաքննեն, հնարավոր է՝ ինչ որ փոփոխություն լինի, բայց հաստատ համոզված եմ, որ չի լինի այդպիսի բան»:

Հարցին, թե արդյոք վստահություն ունի՞ նորանշանակ դատախազի նկատմամբ, եթե հաշվի առնենք, որ նրա թեկնածությունն առաջադրել է Սերժ Սարգսյանը, տիկին Հովհաննիսյանը պատասխանեց․ «Ինձ անձը ընդհանրապես չի հետաքրքրում: Քանի իշխանության ղեկին կանգնած է Սերժ Սարգսյանը, Կոստանյանը չէ, ով ուզում է լինի՝ չի կարող այդ հարցը բացահայտել: Ինչպե՞ս կարող է Սերժ Սարգսյանի առաջադրած մարդը գա ու Սերժ Սարգսյանին ձերբակալի՝ դա խելքին մոտիկ բա՞ն է, ես չեմ հասկանում»:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելուն, մեր զրուցակիցն ասաց, որ եթե Քոչարյանին հարցաքննեն, ապա դա կնշանակի, որ Սերժ Սարգսյանն է ուզում, որ նրան ձերբակալեն: Ա․ Հովհաննիսյանի կարծիքով՝ Մարտի մեկն այսօր հենց Սարգսյանի ձեռքում է․«Պետք չէ, որ միայն Քոչարյանը պատասխան տա Մարտի մեկի համար: Ես, օրինակ, գտնում եմ, որ երկուսն էլ դրա համար պատասխանատու են: Միևնույն ժամանակ համոզված եմ, որ Սերժ Սարգսյանը չի համարձակվի միայն նրան մեղադրել, այսինքն նրան տանել դատախազություն… Եթե նա գնա դատախազություն, ուրեմն երկուսով պետք է պատասխան տան:

Ես գտնում եմ, որ Մարտի մեկի գլխավոր պատասխանատուները Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են: Ես նրանց չեմ ուզում իրարից բաժանել ու կարծում եմ, որ այս իշխանությունների օրոք դա չի բացահայտվելու՝ ուրիշ հարց ինձ չի հետաքրքրում, ով ինչ ուզում է անի։ Քաղաքապետի հրաժարական են պահանջում՝ դա ինձ համար ուղղակի ծիծաղելի է: Ով ուզում է լինել քաղաքապետ, քանի այս իշխանությունները՝ Հանրապետական կուսակցությունը՝ Սերժ Սարգսյանի հետ, ղեկավարում են այս երկիրը՝ ես որևէ լավ բան չեմ սպասում»,- եզրափակեց նա:

 Մարիամ Գրիգորյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Երկու հանցագործ էլեմենտները ձերբակալվելու են,՝ նույն օրը, նույն ժամին և կարծում եմ, որ շատ
    շուտով, մինչև մեկ տարին:

Պատասխանել Maxim

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031