
«Կիբեռսպառնալիքների քանակը անընդհատ աճում է, ուստի առավել կարևոր է դառնում դրանցից պաշտպանվելու գործընթացն ապահովող մասնագետներ պատրաստելը: Աշխարհի ապագա «փրկիչները» պետք է ոչ միայն խորը գիտելիքներ և գործնական ունակություններ ունենան, այլ, առաջին հերթին, պետք է մի քայլ առաջ մտածեն` ստեղծելով նորարար գաղափարներ,- ասաց Եվգենի Կասպերսկին՝ ավելացնելով,- Ուրախ եմ, որ Հայաստանում ուսանողները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում կիբերանվտանգության թեմայի հանդեպ և պատրաստ են կատարելագործվել ու զարգանալ այդ ոլորտում: Ես կրկնակի ուրախ կլինեմ, եթե «Կասպերսկի լաբորատորիան» կարողանա օգնել նրանց այդ հարցում»:
«Կասպերսկի լաբորատորիայի» գլխավոր տնօրենը նաև մասնակցեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում «Կասպերսկի լաբորատորիայի» ուսումնական և որակավորման կենտրոնների բացմանը:
Եվգենի Կասպերսկին առանձին հանդիպում ունեցավ լրագրողների եւ բլոգերների հետ, որի ժամանակ քննարկեց կիբերհանցագործության վտանգները, դրանցից պաշտպանման մեխանիզմները եւ պատասխանեց ներկաներին հետաքրքրող հարցերին:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































