Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը նշում է հիմնադրման 80 ամյակը

Հոկտեմբեր 18,2013 19:47

Այսօր` հոկտեմբերի 18-ին, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (Պոլիտեխնիկ) նշում է հիմնադրման 80 ամյակը: Այդ կապակցությամբ ՀՊՃՀ Մեծ դահլիճում անցկացվեց ՀՊՃՀ Գիտական խորհրդի ընդլայնված հոբելյանական նիստ եւ վաստակաշատ պոլիտեխնիկցիների մեծարման արարողություն:

IMG_3271

ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս  Ռադիկ  Մարտիրոսյանը ողջունելով ներկաներին ասաց, որ սա այն հաստատությունն է, որը տասնամյակների ընթացքում պատրաստած կադրերին կարող էիր գտնել աշխարհի տարբեր ծայրերում: «Դժվարությունների պատճառով այսօր այդպիսի փայլ եւ այդպիսի քանակությամբ ուսանողություն չունենք: Պոլիտեխնիկի բոլոր ուսանողները, որոնք այս ութսուն տարիների շրջանավարտներ են եղել,  իրենց մնայուն տեղն են թողել: Համալսարանը միշտ համագործել է ԳԱԱ-ի հետ եւ այդ կապը շարունակվում է մինչեւ այսօր»,-ասաց Մարտիրոսյանը` հավելելով, որ այսօր գիտական ուսումնական ծրագրերը, իհարկե փոխվել են` ներկա պահանջների եւ զարգացման հետեւանքով:

ԵՊՀ-ի պրոռեկտոր, ակադեմիկոս Գեղամ Գեւորգյանն էլ նշեց, որ բուհը եղել է սիրված հատկապես տղաների շրջանում: Նրանք հասկանում էին, որ այն հնարավորություն կտա շենացնելու, արարելու իրենց  երկիրը:  «Այսօր էլ Պոլիտեխնիկը  ունի իր անելիքները եւ  համագործակցում է արտադրողների հետ : Համոզված եմ, որ  նորովի կհնչի Պոլիտեխնիկի անունը, որպես տնտեսության, գիտության առաջատար հանրապետությունում»:

Միջոցառմանը ներկա էր նաեւ «Կասպերսկի լաբորատորիայի» գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին, ով ստացավ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) պատվավոր դոկտորի կոչում: «Ուրախ եմ, որ Հայաստանում ուսանողները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում կիբերանվտանգության թեմայի հանդեպ և պատրաստ են կատարելագործվել ու զարգանալ այդ ոլորտում: Ես կրկնակի ուրախ կլինեմ, եթե «Կասպերսկի լաբորատորիան» կարողանա օգնել նրանց այդ հարցում: Առաջին անգամ եմ այստեղ եւ շատ շնորհակալ եմ այս ամենի համար»,-ասաց նա:  Վերջինիս որպես հուշ նվիրեցին նարդի:

 

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031