Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզպետներն աշխատե՞լ են հօգուտ Հովիկ Հովեյանի

Հոկտեմբեր 21,2013 13:45

Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային մասնաճյուղի անդամներից (նրանք չցանկացան, որ իրենց անունները հրապարակվեն) տեղեկացանք, որ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը իրենց հորդորել է հոկտեմբերի 20-ին կայացած ՀԳՄ համագումարում ձայն տալ Հովիկ Հովեյանի օգտին:

Այս տեղեկությունը ճշտելու համար զանգահարեցինք Տավուշի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին: Բաժնի վարիչի պաշտոնակատար Սոֆյա Վերանյանը հարցը փոխանցեց մարզպետին, որն ասաց, թե ինքը տեղյակ չէ այդ մասին, դա հերյուրանք է:

Նշենք, որ մարզպետ Ղուլարյանի համառ ջանքերի շնորհիվ նրա խորհրդական, հայտնի շատ գործիչներին նվիրված ձոների հեղինակ, իջեւանցի բանաստեղծ Լյուբիկ Չիբուխչյանը այս տարի դարձել է Հայաստանի գրողների միության անդամ, մարզպետ Արմեն Ղուլարյանը նրա փոխարեն անձամբ է մուծել Գրողների միության անդամավճարը:

Ի դեպ, Լյուբիկ Չիբուխչյանը չի մասնակցել հոկտեմբերի 20-ին կայացած գրողների արտահերթ համագումարին:

Նույն աղբյուրի համաձայն՝ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը ՀԳՄ Լոռու մարզային մասնաճյուղի անդամներին հորդորել է ձայն տալ Հովիկ Հովեյանին: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մեզ ասաց, որ նման բան չի եղել, որ ինքը զարմացած է մեր հարցից, որ դա իր լիազորությունների սահմաններից դուրս է:

 Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031