Լրահոս
Օրվա լրահոսը

Ս.Սարգսյանը հուշեց կառավարության հրաժարականի մասին

Հոկտեմբեր 23,2013 17:38

Տարեսկզբին Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Այն կառավարությունը, որ տարվա արդյունքներով (դա վերաբերում է 2013-17թթ.) չապահովի 7 տոկոս տնտեսական աճ, այդ կառավարությունը պետք է հրաժարական տա»:
7 տոկոս տնտեսական աճը կառավարությունը չի կարողանում ապահովել՝ այսօր արձանագրում են տնտեսագետները։
«Այսօր կանխատեսել, որ հաջորդ տարի 7 տոկոս տնտեսական աճ է լինելու, ես չգիտեմ` ինչ ցուցանիշներից է եղել»,- զարմանում է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։
Սերժ Սարգսյանի թվերը Վահագն Խաչատրյանին հիմք են տալիս ենթադրել. «Կամ նրան խաբել են, կամ պարզապես նրա ցանկությունն է եղել»:
2013թ. 7 տոկոս տնտեսական աճը բացառում է նաեւ տնտեսագետ Կլիմենտ Մարգարյանը. «Ելնելով երկրի ներկա վիճակից, և ես անընդհատ շփվում եմ տարբեր շրջաններում մարդկանց մեջ, բաներ կա, որ ժողովրդի մեջ հասունանում ա, և այդ հասունացումը բերում է նրան, որ բացառման է տանում»:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Համլետ says:

    Սերժին սխալ են հասկացել,նա ,,7,, թվի առջև գրված ստորակետն ու ,,0,, թվանշանը չի կարողացել ճիշտ կարդալ…Ասա խելք են թողել,որ…

Պատասխանել Համլետ

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031